• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան գրառումը...

 Ուրբաթ օրը հանդիպելու եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ: Այս անսովոր ուսումնական հաստատության մասին իսկական լեգենդներ են շրջում և ուսուցման ամենաառաջադեմ մեթոդների կիրառման և սաների փայլուն առաջադիմության ու ինքնուրույնության առումներով:
Ուղղակի երջանիկ եմ, որ այդպիսի մանկավարժներ ունենք ու երեխեք ու ավելի շատ գնում եմ իրենց հետ ծանոթանալու, քան ինքս ինձ ներկայացնելու, որովհետև ունեցած-չունեցածս իրենք արդեն ուսումնասիրլ ու գրախոսել են իրենց բլոգներում: Այս հանդիպմանն ընդառաջ կրթահամալիրի սաները նաև մի առցանց հարցազրույց պատրաստեցին: