• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վահրամ Թոքմաջյանի ներկայացրած հայցադիմումն ընդունվել է վարույթ

Տիպ` դատական ծանուցումներ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Քաղաքացիական գործ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի «Խաղարկային դատարանի» որոշում

 հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին

22 մարտի 2013թ. ք. Երևան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի «Խաղարկային դատարանը», նախագահությամբ դատավոր Արմեն Մարտիրոսյանի, ծանոթանալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ծրագրերի ղեկավարների, Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերը խմբագրելու պահանջով, ուսումնասիրելով նաև հայցադիմումին կից փաստաթղթերը, որոշեց գործն ընդունել վարույթ և նշանակել դատաքննության:

Դատավարությունը տեղի կունենա 2013 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոց-վարժարանի շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հարավարևմտյան զանգված Ա.Բաբաջանյան25), 6-րդ լսարանում:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։

Կից ներկայացվում է հայցադիմումը:

 

AttachmentSize
PDF icon hayts.pdf70.15 KB