Երկուշաբթի
Կրթահամալիրի դպրոցի, քոլեջի, նախակրթարանի սովորողի` հիվանդության պատճառով բացակայության մասին նա կամ նրա ծնողը դպրոցի գրասենյակի ղեկավարին, դասվարին, դաստիարակին, կազմակերպչին տեղեկացնում են նախօրոք (դասը սկսելուց առաջ)` անձամբ, էլփոստով, սոցցանցով, հեռախոսով: Այլ պատճառներով բացակայության համար ծնողը (սովորողը) էլփոստով գրավոր դիմում է դպրոցի ղեկավարին: Առանց դպրոցի, քոլեջի ղեկավարի թույլտվության բացակայությունը գրանցվում է որպես անհարգելի։
Սովորողի` առանց զգուշացման (անհարգելի) բացակայության մասին գրասենյակի ղեկավարը նույն օրը զգուշացնում է ծնողին: Ծնողը պարտավոր է ամենաուշը հաջորդ օրը բացատրություն ներկայացնել (պահանջել) սովորողի անհարգելի բացակայության մասին:
Սովորողի բացակայությունը էլեկտրոնային մատյանում նշանակվում է դասաժամի համապատասխան վանդակում «բ» տառով (բացակա), ուշացումը` «բ5» (բացակա քանի րոպե): Դասաժամի համապատասխան վանդակում սովորողի անվան դիմաց ոչինչ չի գրվում, եթե նա մասնակցում է.
Ուսումնական գործունեության ձևից անկախ` սովորողը պարտավոր է կատարել իր դասացուցակով որոշված պարապմունքների առաջադրանքները:
Կարծիք
Կարծիք ավելացնել