• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գույքագրման մասին

2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կրթահամալիրում գույքագրում անցկացնելու և կրթահամալիրի գույքի պատասխանատուներ հաստատելու նպատակով.

  1. Գույքագրման ընդհանուր պատասխանատուներ նշանակել
    Ռուբեն Սահակյանցին` նախագահ
    Գրետա Պողոսյանին, Սուրեն Պարսյանին` անդամներ
  2. Գույքագրման աշխատանքի կազմակերպման և իրականացման համար ըստ մասնաճյուղերի ձևավորել համապատասխան գույքագրման հանձնաժողովներ հետևյալ կազմով`
    Քոլեջ` Նաիրա Նիկողոսյան, Նարինե Պողոսյան
    Ավագ-դպրոց վարժարան` Գևորգ Հակոբյան, Լիլիթ Գասպարյան
    Գեղարվեստի ավագ դպրոց` Լուսինե Մանուկյան, Ծովինար Սարգսյան
    Արհեստագործական ավագ դպրոց` Էլեն Թադևոսյան, Էվելինա Սանդրյան
    Միջին դպրոց` Մարիետա Սիմոնյան, Վարդուհի Հայրյան
    Հիմնական դպրոց` Սրբուհի Աղաբաբյան, Լարիսա Գևորգյան
    Դպրոց-պարտեզ` Տաթև Բլեյան, Անուշ Հովհաննիսյան
    Նոր դպրոց` Լուսինե Փաշայան, Արմինե Տեր-Արսենյան
    Գեղարվեստի կրտսեր դպրոց` Լիլիթ Բաբայան, Ծովինար Սարգսյան
    Մեդիակենտրոն՝ Զարուհի Առաքելյան, Սիրուշ Տեր-Միլիտոսյան
    Պահեստ՝ Հասմիկ Մանուկյան, Էդուարդ Գավարյան
    Գրադարան՝ Մարի Գաբանյան, Մարգարիտա Հարությունյան
    Այլ՝ Ռ. Սահակյանց, Անի Տեր-Արսենյան, Վահրամ Մարտիրոսյան
  3. Գույքագրման աշխատանքներն սկսել 01.11.2012թ-ից, ավարտել մինչև 20.12.2012թ.:
  4. Գույքագրումն իրականացնել համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի և այլ գործող իրավական ակտերի:
  5. Հաշվապահությանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներին՝ ապահովել գույքագրման աշխատանքների իրականացման և ժամանակին ավարտելու համար անհրաժեշտ նյութերը և պայմանները:
  6. Հանձնաժողովների նախագահին՝ գույքագրման աշխատանքի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ամփոփել և գլխավոր հաշվապահին ներկայացնել գույքագրման աշխատանքների արդյունքում կազմված և համապատասխան կարգով հաստատված գույքագրման ակտերը, օգտագործման համար ոչ պիտանի գրականության և գույքի ցանկը:
  7. Գույքագրման արդյունքով ներկայացնել կրթահամալիրի գույքի պատասխանատուների ցանկը:
  8. Գլխավոր հաշվապահին` ապահովել ակտերի տվյալների արտացոլումը կրթահամալիրի տարեկան հաշվեկշռում:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան