• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ուսումնական նյութերի ստեղծում էլեկտրոնային գրատախտակի notebook ծրագրով» վերապատրաստման դասընթաց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների  համար «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» ծրագրով կազմակերպում է «Ուսումնական նյութերի ստեղծում էլեկտրոնային գրատախտակի notebook ծրագրով» մեկամսյա դասընթաց: Կարող են դիմել անհատներ, կազմակերպություններ: Վերապատրաստումներն իրականացվում են վերապատրաստման փորձ ունեցող մասնագետների կողմից, ուսումնական արդիական միջավայրում. անհրաժեշտ ուսումնական միջոցները տրամադրում է կրթահամալիրը:
Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր: Վերապատրաստման արդյունքների ամփոփմանը հրավիրվում է մասնակցելու պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչը:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտի ձևը`վերապատրաստման վճարը 10000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցելովՀայէկոնոմբանկի«Մետաքս»մասնաճյուղ163218137665հաշվեհամարին  մինչևմարտի20-ը: Դասընթացին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2013թ. մարտի15, ժամը18:00: Մասնակիցների ցուցակներն ու ժամանակացույցը կհրապարակվեն մարտի 18-ին` ժամը18:00: Ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն շաբաթ օրերը` ժամը10.00-13.00` սկսած մարտի 23-ից։ Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից:
Հեռ. 74.00.42, 095.20.84.40