• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Ուսուցման հեռավար կազմակերպումը` որպես առկա ուսուցման լրացում, որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ (կետ 20)։  Հեռավար ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ղեկավարի հրամանով։ Հեռավար ուսուցում կազմակերպելու որոշումը դպրոցի ղեկավարն ընդունում է, երբ սովորողի կամ դասավանդողի ներկայությունը ուսումնական պարապմունքներին ժամանակավորապես անհնար է հետևյալ պատճառներով.

  • հիվանդություն
  • ընտանեկան (անձնական) հանգամանքների բերումով քաղաքից ժամանակավոր բացակայություն
  • կրթահամալիրի տնօրենի հրամանով ուսումնական ճամբարների, ստեղծագործական հավաքների մասնակցություն
  • դպրոցի ղեկավարի հրամանով ուսումնական պարապմունքներից սովորողի ժամանակավոր հեռացում
  • նախնական և միջին մասնագիտական կրթության դեպքում աշխատող սովորղների համար։

Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածում հեռավար կարող է կազմակերպվել դպրոցի բոլոր սովորողների ուսուցումը։ 

Հեռավար ուսուցման կազմակերպման հրամանում նշվում են.

  • հեռավար ուսուցման պատճառները, հիմքը (սովորողի կամ նրա օրինական ներկայացուցչի (ծնողի) էլեկտրոնային դիմում, բժշկի տեղեկանք,  կրթահամալիրի տնօրենի հրաման)
  • հեռավար ուսուցման ժամկետները 
  • որ դասընթացին (դասընթացներին), որ աշխատողներին և սովորողներին է վերաբերում հրամանը։

Հեռավար ուսուցումը և ուսումնական արդյունքների գնահատումը էլեկտրոնային մատյաններում գրանցվում են, առաջադրանքները, ուսումնական նյութերը, հեռավար ուսուցման համար կիրառված web միջավայրերի (live@edu, livemeeting, livestream, scipe,  և այլ) հղումները, գործածված  և ուսումնական արդյունքները հրապարակվում են ուսուցման կազմակերպման կարգերով (ուսումնական բլոգներ, էլմատենավարություն, հաշվետվություն և այլն)։ 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.