• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախյան վերապատրաստումներ

Կրթահմալիրի վերապատրաստող ուսուցիչների խումբը հոկտեմբերի 23-ին կլինի Ստեփանակերտում` քաղաքի հանրակրթական դպրոցների դասվարների համար հոկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին անցկացնելու «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով վերապատրաստումը:

Ծրագիր

  • Ուսուցման թվային միջավայր. համակարգչային ծրագրերի, ինտերակտիվ գործիքների կիրառումը ուսուցման մեջ
  • Նոր որակի ուսումնական նյութեր, այբբենարան, ընթերցարան
  • Ուրախ օտար լեզու. համակարգչային խաղեր, առցանց ուսումնական նյութեր, կարաոկե
  • Երաժշտությունը կրտսեր դպրոցում. երաժշտության ունկնդրում, երգ-պար, դասարանը` երգչախումբ, համույթ
  • Ուսումնական ֆիլմերի ստեղծումը ուսուցման և արդյունքների ներկայացման միջոց

Վերապատրաստման աշխատակարգ

Հոկտեմբերի 24, 25, 26

10:00 – 11:30 – 1-ին պարապմունք
11:30- 12:00  – սուճի ընդմիջում
12:00 - 13:30  – 2-րդ պարապմունք
13:30 - 14:00  - ընդմիջում
14:00 - 15:00  – 3-րդ պարապմունք

Մանրամասն ծրագիրը այստեղ