• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստվարաթղթե հեծանիվը կարող է փոխել աշխարհը

 

Իսրայելցի գյուտարարն ասում է, որ ամբողջությամբ ստվարաթղթից պատրաստված հեծանիվը հնարավորություն ունի փոխելու ողջ աշխարհում փոխադրամիջոցներից օգտվելու կենսակերպը` տեղափոխելով այն ամենահարուստ երկրներից մինչև աֆրիկյան ամենաաղքատ վայրերը:  

50-ամյա Իժար Գաֆնին մասսայական արտադրության մեքենայացված հոսքագծերի բարձրակարգ դիզայներ է: Նա սիրողական մակարդակի հեծանվորդ է, ով տարիներ շարունակ մտմտացել է ստվարաթղթից հեծանիվ պատրաստելու գաղափարը:  

Վերջերս կայացած ցուցադրության ընթացքում նա լրատվամիջոցներին հայտնել է, որ երկար փորձարկումներից և ձախողումներից հետո իր վերջին մոդելը արդարացրել է իրեն, և մի քանի ամսից կսկսվի մասսայական արտադրությունը:  

Ըստ գյուտարարի ստվարաթղթե արկղ պատրաստելը հեշտ է և այն կարող է լինել ամուր և դիմացկուն, բայց հեծանիվ պատրաստելը ծայրահեղ դժվար է, և ինքը ստիպված է եղել ստվարաթուղթը մի քանի ուղղություններով ծալելու ճիշտ ձևը գտնել: Նրանից պահանջվել է մեկուկես տարի, որպեսզի շատ փորձարկումներից ու ձախողումներից հետո հասնի իր նպատակին: Բայց և այնպես հեղինակը գաղտնի է պահում այն օրգանական նյութերի անվանումները, որոնք այդ ստվարաթղթին հաղորդում են անջրանցիկություն և հրակայունություն:

Իր մշակած ստվարաթղթի փորձարկման ժամանակ Գաֆնին ընկղմել է այն ջրով լի տարայի մեջ և այնտեղ է թողել մի քանի ամիս, որից հետո այն չի կորցրել իր որակական տվյալները:

Որակապես նոր նյութը կփոխի արտադրության կազմակերպումը: Այն կարիելի է կազմակերպել ցանկացած վայրում` էժան աշխատուժով երկրների փնտրտուքի փոխարեն:

Գաֆնին կանխատեսում է, որ ապագայում ստվարաթուղթը կօգտագործվի ավտոմեքենաների և նույնիս ինքնաթիռների պատրաստման մեջ: Ստվարաթղթե հեծանիվը արժենալու է մոտ 20$:

Թարգմանեց անգլիախոսների ակումբը
Աիդա Գրիգորյան, Գայանե Ղարախանյան, Լիլիթ Աղաջանյան, Հովհաննես Ալեքյան և Սևակ Սերգեյան

Աղբյուրը` http://news.yahoo.com/cardboard-bicycle-change-world-says-israeli-inventor-090732689.html