• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսպիսին է լինում...

 

Հայ քաջեր

Աստված գնահատում և աջակցում է քաջերին. «Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զօրավիգում պատերազմների քմահաճ Աստուածը: Վախկոտներն ի զուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար»:

Նա ով իր մեջ հաղթել է մահվան երկյուղը, նա էլ միշտ կհաղթի. «Նաէմիշտյաղթում, որըարդէնյաղթելէիրեն, այսինքն՝որնիրմէջմեռցնելուչափթուլացրելէմահուաներկիւղը»:

 Նա ով հայրենասեր է և խիզախ, ունի Աստծու զորակցությունը: Եվ կործանման են դատապարտված այն բանակները, որոնց կազմը սոսկ ծառայող է. «Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրութիւնից, կամ փառասիրութիւնից դրդուած, միայն նրանք են աւելացնում իրենց զէնքի ու ցեղի փառքը: Հէնց այնպէս ծառայել, ծառայել, որովհետեւ պահանջում են, կամ ստիպուած ես մի զոյգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար- նշանակում է դատապարտուած լինել կատարել ու սովորական մահկանացուի յատուկ ամենաաննշան ու անփառունակ գործեր: Վա՜յ քեզ, բանակ, եթէ նմաններով հարուստ են շարքերդ: Ունեցի՛ր բոլոր մարտական առաքինութիւնները, բայց մի՛ մոռանար, որ առաջինը, առանց որին պատերազմների քմահաճ Աստուածը քեզ քիչ անգամ կըժպտայ՝ դախիզախութիւնն է:

Միայն նա է քաջ, ով երկրի ու ժողովրդի համար պատրաստ է մահանալ. «Քեզ վրայ նայիր որպէս դատապարտուածի, որը յանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանութեան՝ պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը»:

Խիզախ+խստաբարո+չարքաշ —> կատարելություն. ահա Հաղթողի Նժդեհյան բանաձևը. «Եղի՛ր խիզախ, խստաբարոյ ու չարքաշ: Յատկութիւնների այդ բարձր երրորդութիւնը քեզ կըմօտեցնէ կատարեալին»:

Եթե Ø մահվան վախ, ապա դու փառքի ես արժանի. «Երկար ու լուրջ տքնութեամբ մեռցնելու աստիճան թուլացրո՛ւ քո մէջ մահուան վախը եւ դու չես մնայ առանց փառքի, պատմութիւնից դուրս»:

Պատահական չէ, որ ինքնավար Սյունիքի քայլերգում ասվում է.

«Չենք դողում, չենք սարսում մենք մահից,

Մեր մահը թեթեւ թիթեռի թեւից:»

«ճապոնացու արեւոտ սիրով սիրի՛ր հայրենիքդ եւ ամէնօր, որպէս աղօթք, կրկնի՛ր ճապոնական կայսրի խօսքերը.

- Եթէ խորապէս գիտակցենք, որ սէրը դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը աւելի՛ բարձր է կանգնած մեծ ու գեղեցիկ Արեւին, քան մեր հայրենիք իամենաբարձր լեռները՝ այն ժամանակ մահը ամէն մէկիս համար թռչնի փետուրից էլ թեթեւ կըթուայ»:

 

Այս ոգով է կռվում քաջը: