• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրիգոր Գուրզադյան հանճարը:

 

Առաջին անգամ նրա հետ առնչվեցի <<Տիեզերքը ափի մեջ>> էսսեների ժողովածուի միջոցով, որը  արդեն դասվել է իմ սիրելի գրքերի շարքում:  Դեռ փոքրուց  միշտ մտածել եմ տիեզերքի յուրօրինակության մասին: Սակայն, որ այսօր խոսում եմ նման մեծ մարդու մասին, դա արդեն ինքնին յուրօրինակ բան է:  Մարդ, ով 1տարեկանից չունենալով լսողություն` ամբողջ սիմֆոնիաներ է անգիր հիշում, որոնք միշտ նրա ներսում հնչում են,  ում մեջ դասական երաժշտություն, օպերային ամբողջ տեսարաններ կան:

Նա մի հանճար է, ով պետք է մարդկությանը,  տիեզերքին: Պետք է այնքանով, որքանով ջուրը հասարակ մահկանացուին: Այստեղ կարևոր է տարբերել հանճար-քաղաքացուն սովորական քաղաքացուց: Հանճարը ստեղծում է  և միաժամանակ կատարելագործում է հասարակությունը,  իսկ այդ հասարակության մեջ ապրող  քաղաքացու համար հանճարը կենսական աղբյուր է:

 Նա չի պատկերացնում տիեզերքը առանց մարդու:

<< Մարդը չլինելով՝ տիեզերքից կպակսի և շա՜տ բան կպակսի:
Մտածողությու՛ն, տիեզերքը չունի, բայց մարդը ունի: Վճիռ կայացնե՛լ, տիեզերքը չունի, բայց մարդը ունի: Արվեստ ստեղծե՛լ, միայն մա՛րդն է ստեղծում, տիեզերքում նման բան չկա:>>

Այսքան նվիրված լինելով տիեզերքին, նրա մոտ մեծ նշանակություն և տեղ է գրավել կինը` իր կերպարով և հոգեկան ապրումներով:

Նրա  համար կնոջ ամենաթովիչ, հմայիչ հատկությունը ամոթխածությունն  է, որը նրան գեղեցիկ է դարձնում: Ըստ նրա ամոթխածության կատարյալ օրինակներ են կնոջ քանդակները, որոնք մի հազարամյակում ստեղծված գործեր են, սակայն ամոթխածությունը ներկայացնելու հարցում դրանք այնքան են նման իրար, որ կարելի է կարծել, թե նույն պատմական դարաշրջանի և նույն մարդու ձեռքի գործն է:

 Բնությունը կատարյալ ինժեներական գործ է, որը հասկանալ հասու չէ բոլորին: Այն միայն կարող են հասկանալ այդ <<մասնագիտության>> տեր մարդիկ: Եվ ծնվեց նա ով տիրապետում էր այդ գործին` բնությունը հասկանալուն: Նրա <<Որդիս Արարատի գագաթին>> էսսեն  այդ բանի դրսևորումն է. <<ֆիզիկապես ուժեղ ու ճարպիկ ամեն մի երիտասարդ չէ, որ կնետվի ալպինիզմին: Ալպինիզմի դեպքում որոշիչը հոգևոր պահանջներն են: Առիթ եմ ունեցել արդեն ասելու. Ալպինիզմը չունի ականատես, չունի ծափահարող, ալպինիստի գործած սխրանքի միակ վկան ինքն է` ալպինիստը>>:  Այս  միտքըավելի լավ կհասկանան ալպինիզմով զբաղվողները և  վերելքները հաղթարող ուդրավեհությունըզգացողմարդիկ:

 Ահա այսպիսին է Գուրզադյան հանճարը` խենթանալ կարելի է: 

 

Նրա մասին պատմող տեսանյութը դիտեք այստեղ:

Հեղինակ՝  Վիտալի Գրիգորյան:

Խորհրդատու՝  Աշոտ Տիգրանյան