• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խուստուփյան կանչեր

 

Քաջ Նժդեհ

Գարեգին Նժդեհը  92 տարի առաջ նույն օրը, երբ մենք այցելեցինք Կապան, մի կոչ է արել Ղափանցիներին, որը և հարկավոր է այսօր ևս հիշեցնել բոլորիս: Մենք քայլեցինք այն Խուստուփի լեռներով, որտեղ Նժդեհը լքված իր ժողովրդի կողմից, հաղթական մարտեր էր մղում թշնամու դեմ.

«Դու ինձ լքեցիր, մենակ թողեցիր: Սակայն իմ պատերազմական բախտը, իմ Աստուածը մնաց ինձ հետ, եւ ես ամբողջ ամիս է, ինչ աննախընթաց յաջողութեամբ ջարդում եմ թշնամուն՝ հերոսական Գենուազի ռազմաճակատներում»:

Իսկ տեղի բնակիչները, ինչպես այսօր մեր հայրենակիցներից շատերը, խաբված լինելով բոլշևիկների կողմից, սպասում էին իրենց խոստացված արքայությունը, որը այդպես էլ չեղավ: Եվ այդ խաբված ժողովրդին օրեց օր գլխատում էին և տնտեսապես քայքայում. «Ղափա՛ն, զղջո՞ւմ ես արարքիդ համար: Ի՞նչ եղաւ Ադրբէյջանին ծախուած հայ սրիկաների քեզ խոստացած արքայութիւնը»:

Գարեգին Նժդեհը համոզված էր, որ դա միայն սկիզբն է, և այդ խաբված ժողովուրդը ուշքի չգալու դեպքում կկործանվի վերջնականապես:

Առջևում սպասվում էր թաթար զորքերի ներխուժումը Ղափան, և այդ առիթով Գարեգին Նժդեհը կոչ էր անում խաբված ժողովրդին ուշքի գալ և իր հետ պայքարել թշնամու դեմ. «Ոտքի՛, խաբուած ժողովո՛ւրդ, ոտքի՛ ել, փրկութիւնդ մօտ է:

Ոտքի՛, զէնքը ձեռքիդ, կազմ ու  պ ա տ ր ա ստ ինձ սպասիր Խուստուպից»:

Պետք չէ լքել այնպիսի մարդկանց, ինչպիսին էր Գարեգին Նժդեհը: