• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խուստուփյան բանաստեղծություններ

 

                        ***

Ամպերը համբուրվում էին անամոթաբար

Երկնքի կապույտ վրանի մեջ,

Դու մեկնում էիր ձեռք եղբայրաբար

Սայթաքող լանջի փշերի մեջ:

 

Եվ լռության խորհուրդը խախտելով

Բազեն փետուրն էր մեզ նվիրում,

Իսկ արահետը արտասովոր

Մոլորվում էր ու խենթ հարցեր ծնում:

 

    ***

Վերադարձս նվիրում եմ ամբոխին տարատեսակ,

Որ սրահներն է լցնում իր գվվոցով նենգ

Ու ծնում արարչամերժ մարդատեսակ

Բնության հավերժական ընթացքի մեջ:

 

Վերադարձս նվիրում եմ լեռներին մարդաստեղծ,

Որ խոնարհվում են կամքի սամումին

Ու ծնում արարչամերձ մարդատեսակ

Բնության հավերժական հեղեղի մեջ:

 

                         

                  Նժդեհյան ակրոստիքոս

 

Նետի´ր կրկին անդունդ բոլշևիկյան խաժամուժին,

Ժխտի´ր հավատուրացների բարբաջանքները սին,

Դեպ հաղթանակ պարզիր աջդ արարչահաճ,

Երթդ թող այս անգամ լինի միշտ աննահանջ:

Հանուն հայոց հույսի ելի´ր գերեզմանից,

Ի մարտ նետի´ր գայլավաշտերն ուխտյալ,

Ներկան կարոտ է քեզ Ցեղի տառապյալ: