• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փոփոխություններ ներքին իրավական ակտերում

Նախագիծ

Իրավական ակտերում «դասավանդող» բառը փոխարինել «մանկավարժական աշխատող բառով»` սահմանելով, թե ովքեր են կրթահամալիրի մանկավարժական աշխատողները, «պաշտոնական հրահանգ» արտահայտությունը փոխարինել «պաշտոնի նկարագրություն» արտահայտությամբ։ 

Ներքին կարգապահական կանոններ

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ–ի ներքին կարգապահական կանոնները համապատասխանեցնել կրթահամալիրի նոր կանոնադրությանը.

1.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող` փորձարարական հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրեր, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է` պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):

1.6. Կրթահամալիրի առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ (լրիվ), հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրերի, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերի (այսուհետ` Կրթական ծրագիր) մշակումը, իրականացումը և տարածումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն ու խնդիրները որոշված են Կանոնադրությամբ, Զարգացման ծրագրով, սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերով և գիտափորձերով:

1.11, 3.8, 10.1 կետերում «կրթական» բառից առաջ ավելացնել «հեղինակային» բառը.

1.5, 7.3 կետերում «մանկավարժություն» բառը փոխարինել «կրթական» բառով, 9.1 կետում` «կրթական ծրագիր» բառակապակցությամբ.

1.17 կետը համապատասխանեցնել Կանոնադրության 79-րդ կետին, 1.19-ը` Կանոնադրության 69-րդ կետին:

2.3 կետում «Ինտերնետ կայք» արտահայտությունը փոխարինել «պաշտոնական կայք»-ով:

3-րդ բաժինը` «Աշխատաժամանակը կրթահամալիրում: Աշխատաժամանակի ռեժիմը» լրացնել աշխատողների բացակայության և նրանց փոխարինման կարգով։

5-րդ բաժինը` «Աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը և դադարեցումը», լրացնել մանկավարժական աշխատողի ընդունելության կարգով։ 

7-րդ բաժնում 7.4 կետում ավելացնել «առցանց» բառը` «Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի աշխատողների ժողովներին, կրթահամալիրի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ մասնակցել առցանց և այլ քննարկումների»

7.5 կետում «ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց ունենալ» արտահայտությունը լրացնել` «ուսումնական պարապմունքի գնալիս անձնական նոթբուք (նեթբուք), ժամացույց, դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային գործիքներ ունենալ»: 

7.6 կետում ավելացնել «ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական  բլոգը (էջը), սահմանված կարգով լրացնել էլեկտրոնային մատյանը».

7.6 կետից հետո ավելացնել. «Աշխատողը պարտավոր է վարել իր էլեկտրոնային օրացույցը էլեկտրոնային փոստում, որը անհրաժեշտ չափով հասանելի է դպրոցի ղեկավարին, կադրերի տեսուչին, իր վարած ուսումնական պարապմունքների մասնակից սովորողներին».

7-րդ բաժնի վերջում ավելացնել. «Աշխատողը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունը»:

9.14 կետից առանձնացնել «ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց ունենալ» արտահայտությունը և լրացնել. «ուսումնական պարապմունքի գնալիս անձնական նոթբուք (նեթբուք), ժամացույց, դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային գործիքներ ունենալ».

9.16 կետը լրացնել. «Սովորողը 1-ին դասարանից պարտավոր է ունենալ էլեկտրոնային հասցե, գործածել էլեկտրոնային փոստը, Live@Edu հասցեների համակարգը, սահմանված կարգով վարել էլեկտրոնային օրագիր, ուսումնական աշխատանքի համար գործածել համացանց, իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակել mskh.am-ում, 5-րդ դասարանից սկսած` անհատական կայքում (բլոգում), սոցիալական ցանցում, սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվություն»:

9.25 կետը հանել:

9-րդ բաժինը` «Սովորողների իրավունքներն ու պարտականությունները» լրացնել սովորողի խրախուսման (այդ թվում` դրամական) մասին կետով։ 

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի դասավանդողի պաշտոնական հրահանգ 

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագիր 

5-րդ կետը լրացնել. «Դասավանդողը պետք է ունենա աշխատանքային սեփական գործիքներ` անհատական համակագիչ, ինտերնետ, ֆոտոխցիկ (անհրաժեշտ թվային այլ միջոցներ), աշխատանքի պետք է գա անձնական նոթբուքով (նեթբուքով): 

«ուսուցողական ծրագիր» արտահատությունը 6-րդ, 17-րդ կետում փոխարինել «հեղինակային կրթական ծրագիր» արտահայտությամբ, 16-րդ, 19-րդ կետերում` «մասնաճյուղ» բառով.

9-րդ կետը լրացնել. «Դասավանդողը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել իր աշխատանքային պլանի կազմմանը, ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական  ուսումնական բլոգը, էլեկտրոնային օրացույցը, լրացնել դպրոցի էլեկտրոնային մատյանը, սահմանված կարգով և ժամկետում անձամբ և սովորողների հետ ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները, ուսումնական-հետազոտական անհատական և խմբային աշխատանքի արդյունքները, ուսումնական-հայրենագիտական ճամփորդության, անցկացրած վերապատրաստման, կրթահամալիրից դուրս մասնագիտական աշխատանքի հաշվետվություն».

12-րդ կետը խմբագրել այսպես. «Դասավանդողը մշակումներով, քննարկմամբ մասնակցում է իր կողմից դասավանդվող դասընթացի ծրագրի կազմմանը, կազմում կամ ընտրում է ուսումնական նյութերը, մասնակցում մեդիագրադարանի ստեղծման աշխատանքին, տարեկան առնվազն երեք անգամ սահմանված կարգով հանդես գալիս «Դպիրում» հրապարակված մեթոդական հոդվածով».

13-րդ կետում ավելացնել «առցանց քննարկումների մասնակցություն»: