• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչենք Նժդեհին

 Հոկտեմբերի հինգին, "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ կմեկնեն Սյունիք: Ճամփորդությունը մեկ անգամ արդեն հետաձգվել է, որպեսզի հնարավորություն լինի մեկնել 3-օրյա արշավի` իրականում ճանաչելու Նժդեհյան Սյունիքը: Մինչ ճամփորդության կազմակերպումը, Գիտակների ակումբի շրջանակներում կկազմակերպվի բովանդակային քննարկում և կներկայացվի Նժդեհը որպես գաղափարախոս և ռազմական գործիչ, որի կենսափորձը կարող է ունենալ նաև լայն կիրառելիություն մեր օրերում: Կրթական կամուրջներ կհաստատվեն Կապանի ավագ, Կավարտի գիշերօթիկ և Ծավ գյուղի միջնակարգ դպրոցների հետ: Ժամանակի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտի եկեղեցում, Նժդեհը հղացավ և գործի դրեց դավիթբեկյան ուխտերը: Այնուհետ, իր զինակիցների հետ ամրացավ Խուստուփ լեռան լանջերին, որտեղից, հոկտեմբեր ամսին սկսեց Սյունիքի ազատագրումը: Այցի շրջանակներում, կնվաճվի նաև Խուստուփ լեռան գագաթը: