• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձագանքում են հրազդանցիները

 

Աշնանային մի գեղեցիկ օր էր: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ աշակերտներ հյուրընկալվեցին մեզ մոտ: Նախատոնական օր էր բոլորիս համար. հաջորդ օրը նշելու էինք մեր անկախության 21 տարին: Սեբաստացիները պետք է 21 բարձունք հաղթահարեին:Մեզ այդ գաղափարը շատ դուր եկավ: Նրանք ընտրել էին մեր գյուղի ամենաբարձր գագաթը:Բայց մինչ այդ մենք այցելեցինք հուշարձան, մեր ուսուցչուհին պատմեց մեր հերոսների մասին, իսկ հետո գնացինք Կապույտ խաչ, մոմ վառեցինք:Այնուհետև սեբաստացիները մեր տղաների հետ նվաճեցին բարձունքը: Նրանց հետաքրքիր էր նաև մեր բարբառը, և մենք աշխատում էինք խոսել մեր գյուղի բարբառով:Կրթահամալիրի սաները մեզ համար գրքեր էին բերել:Մենք շատ ուրախ էինք:Ես շատ մեծ տպավորություններ ստացա այդ օրվանից և ընկերներ ձեռք բերեցի:Հուսով եմ,որ մի օր էլ մենք կլինենք կրթահամալիրում և կծանոթանանք նրանց դպրոցական առօրյային:

Քաղաք Հրազդան, գյուղ՝ Վանատուր

Անանիա Շիրակացու անվան դպրոց, 5-րդ դասարան

Ալեքսանյան  Լիլիթ

Ուսուցչուհի՝  Լիլիթ Օհանյան