• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայտնի են «Լեոնարդո Դա Վինչի 2012» միջազգային մրցույթի հաղթողները

 

http://www.mes.gov.ge/content.php?id=4306&lang=geo

Կայացավ Վրաստանի նախագահի կողմից հովանավորվող  «Լեոնարդո Դա Վինչի 2012» միջազգային մրցույթի վերջին փուլը: 

Ամենանորարար աշխատանքները ցուցադրվեցին Էքսպո – Վրաստան ցուցահանդեսի տաղավարում: Ներկայացված 44 նախագծերից 8-ը ներկայացնում էին  արտասահմանյան պատանիները: Նույն օրն Էլ տեղի ունեցավ հաղթած նախագծերի հեղինակների պարգևատրում:

Հաղթանակած նախագծերը ստացան մեկ գրան պրի, մեկական առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներ: Գրան-պրիի հաղթողը մեկնելու է արտասահման կրթա-ուսումնական տուրի: Առաջին տեղը գրաված նախագծի հեղինակը ստանում է 5000 լարիով, երկրորդ տեղը՝ 3000 լարի, և երրորդ տեղը` 2000 լարի: Կախեթիի վարչական շրջանը պարգևատրվեց 1500լարիով, Քութաիսիի քաղաքապետարանը 1000-ական լարի պարգևատրեց Կախեթիի տարածաշրջանից և քաղաք Քութաիսիի ժամանած լավագույն հեղինակներին:

Հաղթողներ եղան տարբեր նոմինացիաներում, որոնք պարգևատրվեցին «Բիլայն»-ի կողմից բջջային հեռախոսներով: Գրան-պրիի մրցանակակրին հանձնվեց SAMSUNG Galaxy բջջային հեռախոս:

Մրցույթին մասնակցում էին մայրաքաղաքից և Վրաստանի տարբեր շրջաններից, Թուրքիայից,  Հայաստանից և Ուկրաինայից ժամանած երիտասարդներ: Աշակերտները աշխատանքներ էին ներկայացրել  ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, շինարարության ոլորտներում:

«ԼեոնարդոԴաՎինչի» հայտնագործողների միջազգային մրցույթը Վրաստանի ԿԳ նախարարության և  «Շոթա Ռուսթավելի» ազգային գիտական հիմնադրամի կողմից անցկացվում է արդեն երկրորդ տարին: