• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կիրակնօրյա հանդիպում մեդիակենտրոնում

 

Երեկ«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի«Տիեզերք» ակումբում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ աստղագետ Տիգրան Շահվերդյանի հետ: Նա ռուսական Սելենախոդ  ծրագրի ղեկավարն է և զեկուցեց   Տիեզերագնացության զարգացման ժամանակակից միտումների մասին: Նա նաև մասնակցել էր Հյուստոնի կառավարման կենտրոնի միջազգային տիեզերական ճամբարի աշխատանքներին և մանրամասնորեն ներկայացրեց այնտեղ իրականացրած նախագծերի մասին:

Վերջում հյուրասիրեց տիեզերական ուտելիքներով՝ ելակով, պաղպաղակով, որոնք փետուրից էլ թեթև էին:

Հետո ելույթ ունեցավ  AYAS անդամ ԱվետիքԳրիգորյանը, ով այս տարվա սեպտեմբերի 16-ին Ղարաբաղում, Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նեյլ Ամստրոնգի հիշատակին նվիրված կոնֆերանսի ժամանակ,  հանդիպել էր  Ապոլոն 16-ի աստղագնացներից  Չառլզ Դյուկի և Կլոդ Նիկոլյաին՝ «Հաբլ» աստղադիտակի սպասարկման թռիչքներին մասնակցած աստղագնացի հետ:

 Սեմինարը բազմամարդ էր, շատ հետաքրքիր, սակայն ափսոսում եմ,  որ այն մեր կրթահամալիրցիներից շատերին հասու չեղավ:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.