• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիում կազմակերպվող «Լեոնարդո Դա Վինչի» մրցույթին կրթահամալիրի` նախասիրությունների զարգացման ակումբների մասնակցության մասին

 

ՀՀ ԿԳ նախարարության միջոցով կրթահամալիրի «Տիեզերք» և «Ռոբոտիքս» ակումբներն ստացել են Վրաստանի ԿԳ նախարարության և  «Շոթա Ռուսթավելի» ազգային գիտական հիմնադրամի կողմից սեպտեմբերի 27-28-ին կազմակերպվող EECA-ի  և Թուրքիայի դպրոցականների «Լեոնարդո Դա Վինչի» հայտնագործողների մրցույթի մասնակցության հրավերը:Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի` այդ թվում` բնագիտական-տեխնիկական ուսուցման, սովորողի նախասիրության զարգացման ակումբների արդյունքները լավագույնս ներկայացնելու համար.

  1. հաստատել մրցույթին ներկայացվող նախագծերը և մասնակիցների կազմը.
  •  «ՌոբոտինախագիծRB-1», ԿոմիտասՕդաբաշյան,ղեկավար` ՍերգեյԲրուտյան
  • Միջդպրոցականտեխնոլոգիականսոցցանց, ԴավիթԱբգարյան, ղեկավար` ՍերգեյԲրուտյան
  • Աստղագիտությանինքնուսուցիչ, ՎահեՂարիբյան, ԱրարատՄիդոյանղեկավար` ԼևոնԱրամյան
  1. մասնակիցները նախագծերը հրապարակում են, մրցույթի նախապատրաստական աշխատանքը, ընթացքը և արդյունքները մանրամասն լուսաբանում են mskh.am-ում.
  2. խմբի մասնակից սովորողներին «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից տրամադրել 25.000-ական դրամ (ընդամենը 100.000 դրամ).
  3. Թբիլիսիի «Դիդուբե Պլազա» հյուրանոցում (Ծերեթելու  պողոտա  116,  մետրո Դիդուբեի մոտ) մասնակիցների կեցության ծախսերը հոգում է  հյուրընկալող կողմը.
  4. մրցույթի մասնակցությունը դիտել որպես պարտադիր ուսումնական աշխատանք.
  5. խմբի մեկնումը` սեպտեմբերի 26-ին, ժամը 9:00 Մայր դպրոցի բակից Opel մակնիշի երթուղային տաքսիով, վերադարձը՝  սեպտեմբերի 30-ին.
  6. գրադարանի միջոցով մրցույթի մասնակիցներին հատկացնել անհրաժեշտ թվային միջոցներ և այլ պիտույքներ.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝                                    Ա. Բլեյան