Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
19.06.2013

Որդան կարմիր նախագիծը մեկնարկում է չորեքշաբթի առավոտյան

Որդան կարմիր ուսումնական ծրագիրը, որը նախատեսել էի info.mskh.am ակումբի համար, դուրս է եկել իր շրջանակներից և հատուկ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ սովորողների ու դասավանդողների շրջանում: 

Խնդրում եմ մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 13-ը, բոլոր այն դասավանդողները, որոնց կրթական ուսումնական ծրագրի շրջանակներում է հայտնվել  Որդան կարմիր նախագիծը, կարծիքներ բաժնում թողնեն իրենց մասնակցության մասին հաստատումը:Սա կարևոր է, որպեսզի հնարավոր լինի միասնական կազմակերպել որդան կարմիր կենդանու հետ կապված բոլոր ուսումնական ծրագրերը և արագ լուծել տրանսպորտի հարցը: Յուրաքանչյուր խումբ կարող է միանալ 4-5 հոգանոց կազմով:  

Որդան կարմիր արգելավայր ենք մեկնում չորեքշաբթի` սեպտեմբերի 26-ին` առավոտյան շուտ: Մեկնում ենք 8:45: Կվերադառնանք 11:30-12:00-ի սահմաններում:

Մեզ ուղեկցելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Արմեն Սահակյանը: Հնարավոր է, որ մեզ միանա նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ: 

Քանի որ սա ուսումնական ծրագիր է, կրթահամալիրը տրանսպորտը տրամադրում է անվճար: Մասնակիցներին անհրաժեշտ է հարմար հագուստով ներկայանալ, քանի որ արգելավայրը գտնվում է աղուտներում ու ճահիճներին մոտ:  

 

Ա. Նոյեմի

info.mskh.am

Կարծիք

Նունե Մովսիսյան's picture

Նոյեմի ջան, ուզելը ուզում ենք, բա որ դասի՞ ենք:
Լուսինե Մանուկյան's picture

Նոյեմի ջան, Գեղարվեստն էլ է մեծ անհամբերությամբ սպասում... Ավելի մանրամասն կգրես, չէ՞:

Ես հաճույքով կմիանամ ձեզ:

Ես էլ եմ շատ ուզում: Գալիս եմ, եթե հնարավոր լինի:
Թամար Ղահրամանյան's picture

Սիրով միանում եմ, եթե ինձ կփոխարինեն:

Ես գալիս եմ

Դե, ես վաղուց եմ ասել, որ գալիս եմ։

Նոյեմի ջան, մի խումբ սովորողների հետ միանում ենք ձեզ:

Սիրով միանում եմ, անպայման կգամ:

Միջին դպրոցից կմասնակցեմ ես ևսովորողներ՝ Թելունց Մերին, Իսախանյան Էմման, Գրիգորյան Տաթևիկը, Հարությունյան Մարիամը և Առաքելյան Մարալը:

Շատ եմ ուզում,բայց դասերը.......

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը