• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համբարձումյանական օրվա հաշվետվություն

18.09.2013թ.

Առավոտյան ժամը 10-ից Արմինե Ղազարյանն աստղացուցարանում ընդունել է 5 խումբ` միջին դպրոցից 9-րդ դասարանցիները արվեստի ուսուցչի ղեկավարությամբ, 2 խումբ գեղարվեստի կրտսեր դպրոցից` 5 տարեկաններ և 4-րդ դասարանցիներ, 1 խումբ թ. 31 դպրոցից` 9-րդ դասարանցիներ, 1 խումբ կրթահամալիրի տարբեր տարիքի սովորողներից` առանց ղեկավարի, ինքնակամ):
«Տիեզերք» ակումբի` Համբարձումյանի 104 ամյակին նվիրված ներկայացում-պարապմունքը, ցավոք սրտի, մարդաշատ չեղավ, ինչի պատճառով հանդիպման ձևաչափը փոփոխեցինք. հիմնականում եղավ զրույց Ավետիք Գրիգորյանի հետ:
Կուզենայի նշել հիասթափությունս կրթահամալիրի բնագետության և ֆիզիկայի ուսուցիչների անտարբերությունից, որոնցից ոչ ոք հետաքրքրության ոչ մի նշույլ անգամ չցուցադրեց (բացառությամբ, իհարկե, Համիկ Նալբանդյանի, ով ներկա չէր միայն Վրաստան գնալու պատճառով): Եթե վերոնշյալ ուսուցիչները կարծում են, որ իրենց պետք է անհատապես հրավիրել, ապա կարծում եմ կրթահամալիրի կայքը իր հիմնական նպատակին չի ծառայում: Կցանկանայի, որ հուշեիք, թե ինչպե՞ս է պետք վարվել հետագայում` մի անգամ զգուշացնել նրանց, որ «Տիեզերք» ակումբի հայտարարությունների նկատմամբ անուշադիր չլինե՞ն, թե պարզապես ուղարկել այդ հայտարարությունները նրանց էլէկտրոնային հասցեներին:
Երեկոյան դիտումներն սկսվեցին ժամը 21:00-ից և տևեցին ավելի քան 2 ժամ, որի ընթացքում Վահեն և Արարատը փորձարկեցին դիտակը ղեկավարելու և երկինքը սեփական ուժերով ճանաչելու իրենց հմտությունները: Դիտմանը ընդհանուր թվով մասնակցել է 12 մարդ: Բոլորին էլ անչափ դուր եկան մեր դիտումները:
Ուզում եմ հայցել ձեր ներողամտությունը այսօրվա կազմակերպման համար ձեզ պատճառած անհանգստության և նեղության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել աջակցության համար, ինչի շնորհիվ էր, որ կարողացանք ամենաբարձր պատրաստվածությամբ նշել Վ. Հմաբարձումյանի 104 ամյակը:
 
Հարգանքով` Լևոն