• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինքս ինձ ուսուցիչ

  Նախագծի հիմնական նպատակն է ճանաչել երկինքը՝ համաստեղությունները, դրանց պայծառ աստղերը, դրանցում գտնվող միգամածություններն ու գալակտիկաները, ինչպես նաև մոլորակները առանց ուսուցչի, օգտագործելով միայն նոթբուքը և միջին չափի սիրողական աստղադիտակ. այսինքն` երբ սովորողն է ինքն իր ուսուցիչը:

Նախագծի իրականացման համար օգտագործել ենք կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի CelestronNexstar 8SE 203մմ տրամագծով հայելիով Շմիդտ-Կասեգրենի տիպի աստղադիտակը և նեթբուք, որի վրա տեղադրված է Stellarium ծրագիրը (թարմացված հարուստ տվյալների բազայով): 
Օգտագործելով Stellarium ծրագիրը` մենք կարող ենք ամբողջապես ստանալ տվյալ աշխարհագրական լայնության և երկայնության վրա տվյալ ժամին երևացող երկնքի վիրտուալ պատկերը, որը ճշգրտորեն համընկնում է իրականությանը: Նույնացնում ենք այնտեղ պայծառագույն աստղերը և դրանով նախ ճանաչում ենք երևացող բոլոր համաստեղությունները: Բացի դրանից, օգտագործելով հայտնի օբյեկտների միայն անունները՝ Stellarium ծրագրում փնտրում ենք տվյալ օբյեկտը, և ստանում դրա և՛ կոորդինատները, և՛ մոտավոր դիրքը ավելի հայտնի, կամ պայծառ աստղերի կամ մոլորակների նկատմամբ: Այնուհետև հաղորդում ենք տվյալ կոորդինատները աստղադիտակին, կամ պարզապես ինքներս ենք ուղղում դիտակը նշված ուղղությամբ և դիտակի դիտողական դաշտում ընդգրկում այդ ենթադրյալ ուղղությունը: Փոքր քայլերով փոփոխելով դիտակի ուղղությունը գտնում և դիտում ենք անհրաժեշտ օբյեկտը աստղադիտակի օգնությամբ: Նախագծի շրջանակներում պատրաստվել է նաև արեգակնային ֆիլտր, որը օգտագործվում է կարմիր տիրույթի նեղ ֆիլտրի հետ համատեղ՝ որպեսզի աչքերի համար առավելագույնս անվտանգ լինի: Դրա օգնությամբ սովորողը կամ ցանկացած այլ անձ, առանց գիտական հաղորդումներ կամ նորություններ լսելու, պարզապես միայն արևաբծերի քանակը հաշվելով նա կարող է պատկերացում կազմել արեգակի` տվյալ պահին ունեցած ակտիվության մասին:
Այս նախագծի նորարարությունն այն է, որ աստղադիտակը կարող է օգտագործել նաև աստղագիտությունից բացարձակապես գաղափար չունեցող անձը, կամ ասենք դպրոցականը, առանց որևէ միջամտության կամ ուսուցչի օգնության: Նա կարող է դիտել երկնքի զանազան օբյեկտներ և ճանաչել տիեզերքը սեփական ուժերով: Կարող է պատկերացում կազմել տվյալ պահին արեգակի ակտիվության աստիճանի մասին և այդ ամենը` ինքն իր ուժերով:
                                                                                                 Վահե Ղարիբյան