• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

1-9-րդ դասարանում սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպման կարգ

1-9-րդ դասարանում սովորողը ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություններից մեկը` 1-3-րդ դասարանում` շաբաթական 2, 4-9-րդ դասարանում` 4 ժամով: Ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերից մեկում։ 

1-3-րդ դասարանում դասավանդող դասվարը ուսումնական տարվա ընթացքում մասնակցում է  սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացներից մեկին` որպես երկրորդ ուսուցիչ: Դա նրա համար դիտվում է որպես մասնագիտական զարգացում գործունեության միջոցով, մասնագետի անմիջական ղեկավարությամբ: 

Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով: Ավելի փոքրաքանակ խմբեր կարող են կազմակերպվել կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ: Սովորողների խմբի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարի նշանակած դասավանդողը: Սովորողների մասնակցությունն ընտրությամբ գործունեության պարապմունքներին գրանցվում է սահմանված կարգով։
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է հաստատված ծրագրով, գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես ուսումնական նախագծեր։ Սովորողի գործունեության արդյունքները գնահատվում են կիսամյակի վերջում։ 
 
Սովորողը կարող է փոխել ընտրած գործունեությունը միայն կիսամյակի սկզբում: Դրա համար ծնողը կամ սովորողը գրավոր դիմում են դպրոցի ղեկավարին