• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Հասարակագիտություն» առարկայի «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագիր. 10-րդ դասարան

Բացատրագիր և հայեցակարգ

Ավագ դպրոցի  «Հասարակագիտություն» առարկայի «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով «Կրթության մասին» և«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշչի և հանրակրթական ավագ դպրոցի  «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչի հայեցակարգային դրույթները, սկզբունքներն ու պահանջները:

  «Հասարագիտություն» առարկայի հիմնական նպատակը մարդու և հասարա­կության  վերաբերյալ գիտական պատկերացումներ ունեցող, ճանաչո­ղական, սոցիալական և անհա­տական կարողու­թյունների ու հմտություն­ների տիրապետող, ազգային և համամարդկային հիմնա­խնդիրներին իրազեկ, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, ժողովրդա­վարական արժեք­ներով առաջնորդվող, սոցիալապես ակտիվ և պատաս­խա­նատու քաղաքացու ձևա­վո­րումն է: Առարկայի կարևոր նպատակներից է նաև սովորողի կողմից անձնական, հասա­րա­կական և ազ­գային շահերի միասնության,  քաղաքա­ցիական հասարա­կու­թյան կայացման և զարգաց­ման գործում սեփական մասնա­կցության, մարդկանց միջև հավասարություն, արդա­րություն, հանդուրժողա­կանություն, բարեկամություն և խաղաղու­թյուն հաստատելու անհրա­ժեշտության, գենդե­րային հավա­սարության և հասարակության մեջ սեռային խտրականության բացառման կարևորմանը:

Առարկայի ուսումնական նպատակները

Հասարակագիտության ուսուցումը պետք է ուղղված լինի սովորողների հետևյալ կարո­ղությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  •  վեր­­լու­ծել, համեմատել, ընդհանրացնել, վե­րացա­ր­կել և հա­մա­դրել հասա­րա­կա­կան կյան­­քի տարբեր ոլորտ­նե­րին վերաբերող հիմնա­խնդիրներ, իրա­դար­ձություն­ներ, երև­ույթ­­ներևփաստեր:
  • գնահատել անձի և հասարակության վերա­բերյալ տարբեր տեսակետները և ճիշտ կողմ­նորոշվել դրանց հիմնա­վոր­վա­ծության հար­ցում.
  •  տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկա­տվու­թյուն ընտրել, վերլուծել,  եզրա­կա­ցություն­ներ անել և համապատասխան հղումներ կատարել.
  • աշխատել թիմերով, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը.
  • հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակց­վելու համարժեք ձևեր.
  • հա­ղորդակցվել ազգային և հա­մաշխարհային քաղաքա­կրթա­կան ար­ժեք­ներին.
  • կապել կյանքը և ուսումնառությունը` համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով.
  • ձևավորել փոխադարձ հարգանքի և փոխ­օգնության  հարա­բե­րություններ մարդ­կանց հետ առօրյա շփումներում.
  • ըմբռնել միջանձնային հարաբե­րություն­նե­րում հոգեբանական առողջ մթնո­լորտի կարևորությունը, նպաստել դրա ձևավոր­մա­նը՝ ընտանիքում, դպրոցում, ընկերական շրջապատում.
  • հասկանալ և գնահատել իր հասարա­կա­կան դերը` որպես որոշակի ժամա­նակա­շրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի.
  • տարբերակել իրավունքի հետ առնչվող խնդիրները, հասկանալ դրանց իրավական ու ոչ իրավական լուծումների տարբերությունը, յուրացնել ու գնա­հատել օրենքների և օրինա­կանության նշանակությունը, իրավա­գիտակից, օրինա­պաշտ և ակտիվ քաղաքացիներ դառնալու համար.
  • ստեղծել արդյունավետ միջանձնային հարաբերություններ.
  • օգտվել  ազգամիջյան և մի­ջազ­գային համագործա­կցության փորձից.
  • արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտ­պանել հասարա­կագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննար­կում­ների և բանավեճերի ըն­թաց­քում.
  • առաջնորդվել հանդուրժողականության սկզբունքներով.
  • փնտրել, գտնել և կիրառել ինքնուրույն, այլընտրանքային լու­ծումներ սոցիալական և հոգեբանական տար­բեր  իրավիճակներում.
  • դրսևորել  ստեղ­ծա­գոր­ծական մտածելակերպ.
  • ունենալ գործուն քաղաքացիական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարության սկզբունքները:

«Հասարակագիտություն» առարկայի «Փիլիսոփայություն»

դասընթացի դասավանդման հիմնական խնդիրները

1.      Սովորողներին փոխանցել` աշխարհի արարման ու գոյության հիմնական սկզբունքների (Օնտոլոգիա և մետաֆիզիկա), մարդկայինհասարակության բնույթի, էության ու զարգացման օրինաչափությունների (Սոցիալական փիլիսոփայություն և պատմության փիլիսոփայություն), մարդուև աշխարհում նրա գոյության խնդրի (Մարդաբանական փիլիսոփայություն), մարդկայինճանաչողության հիմնախնդիրների (Գնոսոլոգիա) վերաբերյալ հիմնարար գիտելիքներ:

2.      Ծանոթացնել հայտնի փիլիսոփաների կյանքին ու գործունեությանը, նրանց թողած գիտական ժառանգությանը, փիլիսոփայության մեջ կատարած նորամուծություններին, գալիք սերնդիների գիտական ու փիլիսոփայական մտքի վրա նրանց թողած ազդեցությանը:

3.      Ցույց տալ աշխարհի փիլիսոփայական, կրոնական և գիտական պատկերների, գիտական իմացության էմպիրիկ աստիճանի, գիտական իմացության տեսական աստիճանի փոխհարաբերությունը:

4.      Հաղորդակից դարձնել ճշմարտության, գեղեցկության, բարի, գեղեցիկի, վսեմի, ազատության ու պատասխանատվության  բարձր գաղափարներին:

5.      Սովորողի մեջ դաստիարակել հմտություններ` արդի ինֆորմացիոն հասարակության զարգացման հիմնական օրինաչափությունները հասկանալու, այդ հասարակության մեջ իր տեղն ու դերը գտնելու համար:

 

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.