• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզու, 12-րդ դասարան

Նախագիծ

(Տարեկան՝  136,  որից  68 ժամը  տրամադրվում է կրկնությանը,  քննության նախապատրաստմանը և խորհրդատվությանը.  շաբաթական 4 դասաժամ (2+2))

Առարկայի դասավանդման խնդիրները
Հայոց լեզու առարկան զարգացնում է հաղորդակցական հմտությունները, մշակում է խոսքը, համապատասխանաբար կանոնավորում է մտածողությունը։ Տեսական նյութերի ուսումնասիրմամբ  ճանաչողական գիտելիքներ է ապահովում լեզվի ստեղծման, դրա անցած փուլերի մասին, քերականական վերլուծությունների միջոցով մշակվում է դիտողականությունը, դասակարգելու հմտությունները։
12-րդ դասարանում խոսքի մշակույթը կոնկրետ ու արդյունավետ խոսելու հմտություններ է զարգացնում, գրաբարյան տեքստերի փոխադրմամբ (ուրեմն՝ տեքստերի վերլուծությամբ) գրաբարի քերականական որոշակի առանձնահատկություններն են պարզաբանվում, քերականական, խմբագրական վարժությունները տեքստերի ոճական կառուցվածքն են բացահայտում (մասնավորապես՝ շրջուն շարադասություն, խոսքի տեմպ ապահովող միջոցներ, փոխառություններ կամ դրանց թարգմանությունների նպատակային ընտրություն, խոսքային տարբեր շերտերի բառապաշարի նպատակային կիրառություն ոչ իր խոսքային միջավայրում և այլն)
-բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունների մշակում
-լեզվաքերականական գիտելիքները խոսքի կառուցման ընթացքում կիրառելու հմտության ձևավորում
-կարդացածը պատմելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով աշակերտների բանավոր խոսքի զարգացում
-խորացնել նյութի ընտրություն կատարելու, հետազոտելու, վերլուծելու, կարծիք հայտնելու, եզրակացության հանգելու կարությունները
-զարգացնել ստեղծագործական կարողությունները
-խորացնել և ընդհանրացնել հայերենի գործառական ոճերի իմացությունը,կարողանալ գործնականում օգտվել դրանցից
-զարգացնել լեզվագործածության հմտություններն ու կարողությունները
-ամրապնդել հայերենի կետադրության իմացությունը
- խորացնել նախադասությունների հաղորդակցական տեսակները տեղին և ըստ ոճական նպատակադրության կիրառելու հմտությունները

Ուսումնական միջավայր
Համացանցին միացված և անհրաժեշտ ծրագրերով ներբեռնված համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, անլար ինտերնետ, բացատրական, ուղղագրական, դարձվածաբանական, հոմանիշների, հականիշների, գրականագիտական բառարաններ, անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:
Ուսումնական միջավայր են   mskh.am   կայքը,  ուսումնական  TV. Mskh-ը, կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային  ուսումնական փաթեթները, ‹‹Դպիր›› , ‹‹Լուսաստղ››  ամսագրերը, տարբեր բլոգներ, կայքէջեր, Youtube –ը, թատերական դահլիճները, կինոսրահները, մարմարյա սրահը, մեդիա-ընթերցասրահը: 
Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, անհատական նեթբուք- նեթբուք,  էլ.գրատախտակ,  թվային ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ,  կրիչ, ականջակալներ և այլն, մեդիագրադարանների, բլոգների, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է և՛ դպրոցում, և՛  տանը: Ուսումնական կայքում տեղադրվում են սովորողների կողմից կատարված աշխատանքները, թարգմանությունները, ռեպորտաժները, հարցազրույցները եւ լրատվական ժանրի մյուս տեսակներով գրած նյութերը, ամսական հաշվետվությունները:


Մեդիամիջոցների, այդ թվում` կրթահամալիրի կայքի գործածություն
Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, նվագարկիչ, էլգրատախտակ, ձայնագրիչ, կրիչ, ականջակալներ և այլն, դպրոցի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է դպրոցում, որոշ առաջադրանքների դեպքում նաև տանը:

Ուսումնական գործունեությունը
Անհատական, խմբային
Միջավայրը` դասարան, գրադարան, համակարգչային սրահ
-ընթերցել միջին հայերենով և բարբառներով գրված արձակ և չափածո ստեղծագործություններից  նմուշներ
-հանրագիտարանից և այլ աղբյուրներից օգտվելով`հաղորդումներ և զեկուցումներ պատրաստել
-թեստային աշխատանքներ
-աշխատանք բնագրի վրա
- գիտական բնագրերի կազմում- ռեֆերատ,զեկուցում,հաղորդում,հոդված
-  կազմել մասնագիտական տերմինների բառարան ըստ ուսումնասիրվող առարկաների
-կայքի համար նյութերի ստեղծում

Ստուգում և գնահատում
Ստուգումն իրականացվում է երեք եղանակով`բանավոր, գրավոր և գործնական, 10 միավորանոց սանդղակով
Ստուգումն օգտագործվում է  ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլ այն դառնում է ուսումնական գործընթացի անբաժանելի մաս
Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է` նկատի ունենալով.
-նախատեսված  գրավոր աշխատանքների,ամսական հաշվետվությունների, լրատվության,կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունների , ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը
թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների, ինքնագնահատման  և փոխադարձ գնահատման, բաց հարցերով  քննարկումների, կենտրոնի կողմից  անցկացվող ստուգումների արդյունքը
-օլիմպիադաների մասնակցությունը
-խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը
-հետազոտական աշխատանքների արդյունքը
-ուսումնական կենտրոնի կողմից  անցկացված ստուգումների արդյունքները

Սովորողների հետազոտական աշխատանքներ
Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաներ պատրաստում, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում: Առաջադրանքների ստեղծում:
Ա. Խաչատրյանի տուն-թանգարան (ճանաչողական)
Զվարթնոց (ուսումնական)
Հովհաննես Թումանյանի թանգարան (ուսումնական-հետազոտական)
Չարենցի տուն-թանգարան (ուսումնական-հետազոտական)
Պատկերասրահ (ճանաչողական)
Պատմության թանգարան (ճանաչողական)
Օպերայի և բալետի թատրոն (դաստիարակչական)
Ուսումնական ճամփորդություն ԵՊՀ, Պետական մանկավարժական և Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններ
(Ցանկը ենթակա է  հնարավոր փոփոխման)

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը
Հետազոտական աշխատանքներ ամսական մեկ անգամ
Ելույթներ, բանավեճեր, կլոր սեղաններ ամսական մեկ անգամ
Մասնակցություն օլիմպիադաների, կլոր սեղանների, տարբեր քննարկումների
Մասնակցություն կրթահամալիրի ստուգատեսներին և սովորողին ուղղված այլ ծրագրերի

Բովանդակությունը

Խոսքի ընդհանուր հատկանիշները

Ստեղծագործական և վերլուծական շարադրություններ, շարադրանքի լեզուն, պլանը, բառընտրություն

Ձևաբանական միջոցների և ձևերի ընտրություն

Շարահյուսական միջոցների ու եղանակների ընտրություն

Գիտական շարադրանք, գրելու սկզբունքները և լեզուն

Գործառական ոճեր - գիտական, պաշտոնական, հրապարակախոսական,առօրյա-խոսակցական, գեղարվեստական, կիրառական ոլորտները

Հայոց լեզվի զարգացման փուլերը —  գրաբար, միջին հայերեն,արևելահայերեն և արևմտահայերեն, բարբառներ

Հայագիտություն և հայերենագիտություն

Հնչյունաբանություն

Հնչյուններ և երկհնչյուններ

Ուղղագրություն

Ստուգում—1

Ձայնավորներիևբաղաձայններիուղղագրությունը

Վանկ, շեշտ, տողադարձ, հնչյունափոխություն

Բառագիտություն

Ստուգում--2

Ձևաբանություն

Ստուգում--3

Շարահյուսություն

Բառակապակցություն

Կիսամյակային ստուգում

Նախադասություն

Գոյական անդամի լրացումներ

Բայական անդամի լրացումներ

Դերբայական դարձված

Կոչական

Ստուգում--4

Թերի նախադասություններ

Միակազմ նախադասություններ

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Բարդ նախադասության փոխակերպումը պարզի

Ստուգում--5

Կետադրություն

Շարահյուսական հոմանիշներ

Բառի, նախադասության, տեքստի բաղադրիչների դասավորությունը

Մակդիր, համեմատություն, փոխաբերություն

Ստուգում--6

Տեղեկատվական ժանրեր

Գործնական գրություններ

Ստուգում—7

Կիսամյակային ստուգում

Ուսումնական գրականություն

12-րդ դասարանի դասագիրք

Դ.Գյուրջինյան—գործնական աշխատանքների ձեռնարկ

Պ. Բեդիրյան---50 հարցարան

Լ.Եզեկյան– Հայոցլեզու

Ս. Մարկոսյան – գործնական քերականություն

 Համացանց, էլեկտրոնային այլ ռեսուրսներ

Հայոց լեզվի շտեմարան