• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական ծրագրերի կենտրոն

Աշխատակարգ 

1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր) կրթական ծրագրերի կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) գործում է կրթահամալիրի կանոնադրությամբ:
2. Կենտրոնը կազմակերպում է նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ (լրիվ), հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրերի, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերի (այսուհետ` Կրթական ծրագիր) մշակումը, փորձաքննությունը:
3. Կենտրոնի ղեկավարին և աշխատակարգը կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։
4. Կենտրոնը կրթահամալիրի mskh.am կայքում ունի բաժին։
5. Կենտրոնը կազմակերպում է.

  • կրթահամալիրի զարգացման ծրագրի մշակումը,
  • պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի` կրթահամալիրի եռամյա ծրագրի հայտի ձևակերպումը.
  • պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի տարեկան աշխատանքների բովանդակության (ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրի հավելվածը) մշակումը.
  • կրթահամալիրում իրականացվող գիտափորձերի ձևակերպումը, արդյունքների մշակումը, ներդրումը.
  • կրթական ծրագրերի  ուսումնական պլանների,  ուսուցման կազմակերպման ձևերի մշակումը.
  • հետազոտական և փորձաքննության աշխատանքների հեռավար և առցանց քննարկումներ կրթահամալիրի mskh.am սոցիալական ցանցում։

6. Կենտրոնը կազմում և մասնաժողովին է ներկայացնում կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված բաց միջոցառումների ծրագրերը։
7. Կրթական ծրագիրը մշակում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողները: Կրթական ծրագրի մշակման աշխատանքները համակարգում է Տնօրենի նշանակած մանկավարժական աշխատողը:
8. Կատարված աշխատանքների փորձաքննության կարգը և փորձագետների անհատական կազմը հաստատում է Տնօրենը:
9. Կենտրոնը սահմանված կարգով կազմում է պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի աշխատանքների եռամսյակային, կիսամյակային, տարեկան հաշվետվությունները, Ծրագրի իրականացման մասին անհրաժեշտ  տեղեկանքներ։ 

Հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրերի մշակումը, հաստատումը, հրապարակումը ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հաստատությունում

Հեղինակային կրթական ծրագրերի փոխանցման բաց համակարգ

Կրթահամալիրում իրականացվող ծրագրեր

Մասնաժողով