• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրականության ծրագիր: Ուսումնական միջավայր:

Ուսումնական կաբինետը`  ուսումնական միջավայր

Լուսավոր, հարմարավետ ուսումնական միջավայր՝ անհրաժեշտ գույքով` սեղաններ, աթոռներ, պահարաններ, համացանցին միացված, անհրաժեշտ ծրագրերով, ինչպես նաև ներքին ցանցն ապահովող   և ոչ ուսումնական կայքերից օգտվելու հնարավորությունը բացառող SMART Classroom ծրագրով ներբեռնված  համակարգիչ, ինտերակտիվ գրատախտակ կամ պրոյեկտոր, ձայնային ուժեղարար, անլար ինտերնետ,  էլեկտրոնային գրիչներ, պահարաններում` բառարաններ` բացատրական, դարձվածաբանական, հոմանիշ-հականիշների, գրականագիտական, անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:

Ուսուցչին անհրաժեշտ  անհատական գործիքներ  և  նյութեր

Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ , ուսումնական այլ ռեսուրսներ:

Սովորողին անհրաժեշտ  անհատական գործիքներ և նյութեր

Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող)
ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների  հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):

Համացանցը`  ուսումնական միջավայր

Համացանցում ուսումնական միջավայր ` mskh.am կայք` mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ամսագրեր՝ «Դպիր», «Լուսաստղ», ուսուցչի , սովորողի, մտավորականի, տարբեր գրողների բլոգներ, տարբեր որոնողական համակարգեր, youtube,  կայքէջեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ, ուսումնական TV.Mskh

Թատերական դահլիճները, կինոսրահները, Մարմարյա սրահը, համացանցային կայքերը`  ուսումնական միջավայր

Ուսումնական միջավայր են թատերական դահլիճները, կինոսրահները, համացանցային ամենատարբեր տարածքները, որտեղ սովորողը կարող է դիտել և քննարկել գեղարվեստական, թատերական այնպիսի ֆիլմեր և ներկայացումների , որոնք ստեղծված են գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա: Թատերական դահլիճում կարող են ներկայացնել գրական ցերեկույթներ, կինոսրահներում` դիտել և քննարկել իրենց ստեղծած գրական-ուսումնական ֆիլմերը: Համացանցից կարող են ընտրվել գրական տարբեր ստեղծագործությունների հենքի վրա ստեղծված ֆիլմեր, գրական ներկայացումներ: Մարմարյա սրահը կարող է դառնալ և դառնում է մասսայական գրական-գեղարվեստական ստեղծագործությունների` խմբային ասմունքի, մեդիա-ներկայացումների, բեմադրությունների ասպարեզ:

Ուսումնական օրացույցով նախատեսված տոները, ստուգատեսները, մեդիաօլիմպիադաները, փառատոները`  ուսումնական միջավայր ապահովող միջոցներ

Սեպտեմբերի 23 - նոյեմբերի 25 - մեդիաօլիմպիադա «Աշուն»
Հոկտեմբերի 7-9 - DigiTec Expo 201
Դեկտեմբերի 12 – փետրվարի 10 - Մեդիաօլիմպիադա «Ձմեռ»
Դեկտեմբերի 24 -28 - ամանորյա ծեսեր
Փետրվարի 6 -20 - Թումանյանական մեդիաօրեր
Մարտի 1-15 - Չարենցյան օրեր
Մարտի 1-15 - Մեդիաօլիմպիադա «Գարուն»
Ապրիլ-դեկտեմբեր - Սայաթ-Նովայի տարի
Ապրիլի 14 – վրացերենի պետական տոն կրթահամալիրում
Հունիսի 1-10 - Թատերական ստուգատես
Հունիս 13-15 - Ամենամյա մեդիափառատոն

Այս շուրջտարյա տոները, ստուգատեսները, մեդիաօլիմպիադաները, փառատոները ապահովում են գրական այնպիսի մթնոլորտ, որտեղ սովորողն ու դասավանդողը անընդհատ ընթերցած գեղարվեստական գրականությունը, դրա միջոցով ձեռք բերած գրական ճաշակը հարավորություն են ունենում գործնականում կիրառելու ֆիլմերի, բեմադրությունների, տարբեր գրական-գեղարվեստական տեսագրությունների, ընթերցումների և ներկայացման այլ ձևերի տեսքով:  Սա միջոց է գրական ստեղծագործությունները ներկայացնել այլ արտահայտչամիջոցների տեսքով, ներկայացնել այլ ձևաջափով, որն իհարկե նպաստում է տվյալ ստեղծագործության առավել համակողմանի և առավել խորությամբ յուրացմանը:

Մեդիա-ընթերցասրահը` ուսումնական միջավայր

Մեդիա-ընթերցասրահը  հարմարավետ ուսումնական տարածք է առանձին խմբային քննարկումների, ուսումնական հետազոտություններ և ուսումնական նյութեր պատրաստելու համար: