• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցման կազմակերպումը կրթահամալիրում

2012-2013 ուսումնական տարի

Կրթահամալիրի ուսումնական լաբորատորիաները գործում են որպես կրթահամալիրի դպրոցներում համապատասխան բնագավառի աշխատանքները ըստ կրթահամալիրի զարգացման ծրագրի, կրթական ծրագրի մշակող և կազմակերպող կենտրոններ: Մասնաժողովում ներկայացնելուց հետո լաբորատորիայի ղեկավարին նշանակում և աշխատակարգը հաստատում է Տնօրենը: Լաբորատորիաները դպրոցներում ունեն ուսումնական կաբինետներ, որոնց ղեկավարին նշանակում է դպրոցի ղեկավարը` համաձայնեցնելով լաբորատորիայի ղեկավարի հետ:

Կրթահամալիրի լաբորատորիաներ

  • Տեխնոլոգիական  – Կարինե Մացակյան
  • Դիզայն-կերպարվեստի – Գրիգոր Խաչատրյան
  • Թատրոնի – Քնարիկ Ներսիսյան
  • TV mskh – Միշա Ավդալյան, Անի Սարգսյան
  • Բնագիտական – Հասմիկ Նալբանդյան
  • Բիզնես – Սուրեն Պարսյան
  • ՏՏ – Տիգրան Պարսիլյան

Կրթահամալիրի ակումբները գործում են որպես սովորողների նախասիրությունների, օժտվածության զարգացման ուսումնական բաց կենտրոններ: Ակումբների ղեկավարներին մասնաժողովում ներկայացնելուց հետո նշանակում է Տնօրենը:

Կրթահամալիրում 2012-2013 ուստարում գործում են հետևյալ ակումբները.

  •  «Տիեզերք» - Լևոն Արամյան
  • «Ռոբոտիքս» - Սերգեյ Բրուտյան
  • info mskh - Նոյեմ Անդրեասյան
  • TV mskh - Միշա Ավդալյան, Անի Սարգսյան
  • գիտակների – Վահրամ Թոքմաջյան
  • բնապահպան հայրենագետների – Մարթա Ասատրյան, Էմանուել Ագջոյան
  • էկոտուր - Հասմիկ Նալբանդյան
  • իրավապաշտպանի (խաղարկային դատարան) - Արմեն Մարտիրոսյան
  • Ազատ խոսքի (բանավեճի) - Արման Երանոսյան
  • «Լուսաստղ» - Մարգարիտ Սարգսյան
  • Անգլիախոսներ - Յուրա Գանջալյան, Շուշան Ազատյան
  • կինո-ֆոտոյի - Արմեն Խաչատրյան, Սոնա Խաչատրյան
  • թատրոնի - Քնարիկ Ներսիսյան
  • մարզական - Վահան Ասատրյան
  • Ծեսերի կենտրոն - Սյուզի Մարգարյան

Կրթահամալիրում մասնագիտական ուսուցումն իրականացվում է  ուսումնա—արտադրական  արհեստանոցներում, որոնք գործում են կրթահամալիրի բիզնես լաբորատորիայի կազմում:

Ուսումնա - արտադրական արհեստանոցներ

  • բրուտանոց (խեցեգործարան)
  • բուսաբուծության
  • կենդանաբուծության
  • հրուշակագործության
  • խոհանոց
  • մազերի ու մաշկի խնամքի
  • կարուձևի, գործվածքի
  • մեդիատպագրության
  • թվային միջոցների շահագործման