• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջունում ենք Դիջիթեք Բիզնես Ֆորումից

Ողջույն: Ձեզ ողջունում ենք Դիջիթեք Բիզնես Ֆորումից: Մեր տաղավարի մոտ այս պահին տիրում է ակտիվ անց ու դարձ: Հիմնականում հետաքրքրվում են մեր աստղադիտակով: «Տիեզերք» ակումբի ղեկավար Լևոն Արամյանը ներկայացնում է աստղադիտակը, իսկ ընկեր Արմինեն՝ աստղացուցարանը: Հետաքրքրվող այցելուներին ներկայացնում ենք կրթահամալիրը: Այս պահին ամենաոգևորվածը իմ դասընկեր Վահե Ղարիբյանն է, ով ակտիվորեն ներկայացնում է մեր կրթահամալիրն ու «Տիեզերք» ակումբի գործունեությունը:

8-1 դասարանի աղջիկները պտտվում են սրահում, հետաքրքրվում են ներկայացվող ընկերություններով: Ավելի ուշ կներկայացնենք նաև նրանց պատրաստած հարցազրույցը: Վահեն և Ավետիսը այս ընթացքում հասցրեցին ոչ միայն ներկայացնել մեր կրթահամալիրը, այլև փոխադարձ համաձայնության եկան մասնակցելու «Բաց խաղ» համակարգչային խաղերի առաջնությանը:

Մենք հիմա ամբողջ խմբով փորձում ենք նյութի համար վերջաբան գրել, ոնց որ չի ստացվում: Դե լավ, վերջ: