• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ակումբային գործունեության կարգ

Սովորողի նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբը (այսուհետ՝ ակումբ) նպատակ ունի զարգացնելու և գործունեության միջոցով բավարարելու սովորողի նախասիրությունները, նպաստելու հետագա մասնագիտության ընտրությանը, օգնելու հիմնական դպրոցի շրջանավարտին ընտրություն կատարելու, ապահովելու սոցիալական շփում հասակակիցների հետ:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող ակումբները` որպես ուսուցման կազմակերպման խմբեր, նախատեսված են կրթահամալիրի կանոնադրությամբ, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով: 

Ակումբների ղեկավարները կազմում են ակումբների խորհուրդը, որը ակումբների ստեղծագործական հավաքներ և համատեղ նախագծեր, ակումբների զարգացման ծրագրեր է մշակում, համակարգում ակումբների աշխատանքը, քննարկում ընթացիկ խնդիրները: Ակումբների խորհուրդը քննարկումները կազմակերպում է mskh.am սոցիալական ցանցում, խորհրդի նիստում:

Ակումբի հիմնական կազմը կրթահամալիրի ավագ, միջին դպրոցների սովորողները, կրթահամալիրի դասավանդողներն են: Ակումբային աշխատանքը գրանցվում է նրանց անհատական ուսումնական պլանում:

Կրթահամալիրի ակումբները բաց են ՀՀ բոլոր դպրոցների և սովորողների համար: Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցների սովորողների համար պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյա պարապմունքներ, նրանք, ինչպես նաև արտերկրի սովորողները ակումբային աշխատանքներին կարող են մասնակցել առցանց: Կրթահամալիրում ակումբային պարապմունքի մասնակցելու համար նրանք գիշերակացի համար կարող են օգտվել կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։ 

Ակումբի աշխատակարգը, դրանում փոփոխությունները, գործունեության ծրագիրը և ժամանակացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Ակումբն ունի իր բլոգը:

Ակումբը իր ոլորտում լուսավորչական աշխատանքի, ստուգատեսի, առաջնության կազմակերպիչ է:

Ակումբի գործունեությունը կազմակերպվում է որպես ակումբային պարապմունք, որը ուսումնական ստեղծագործական-հետազոտական խմբային աշխատանք է, ուսումնական նախագծերի մշակում և իրականացում: Այն կրթահամալիրում սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում է ստանում, լուսաբանվում ակումբի բլոգում, mskh.am-ում,  mskh.am-ի էլեկտրոնային ամսագրերում, այլ ԶԼՄ-ներում:

Ակումբում սովորողների սահմանված թիվը գերազանցելու դեպքում ձևավորվում է նոր ակումբ, որը կարող է գործունեության նոր ծրագիր ներկայացնել:

Ակումբը ամառային արձակուրդին կազմակերպում է արշավախմբային-դաշտային 5-10-օրյա հավաք։

Ակումբի գործունեության հաշվետվության ձև են ստուգատեսները, առաջնությունները, ցուցադրությունները, ճամփորդությունները, ֆիլմերը: Ակումբի գործունեության ցուցանիշներն են.

  • Ակումբային պարապմունքների թիվ և դրանց սովորողների մասնակցություն (ցուցակ, հաճախումների գրանցման մատյանի հղումը) 
  • Ակումբի մասնակիցների թիվը ըստ հաստատություններ (կրթահամալիրի դպրոցներ, քաղաքի դպրոց, քաղաքամերձ բնակավայրի ... դպրոց)
  • Իրականացված-ավարտված նախագծերը (հղումներ)
  • Իրականացված շարունակելի նախագծեր
  • Առցանց, հեռավար պարապմունքներ (հղումներ)
  • Ստեղծված ուսումնական նյութեր (հղումներ)
  • Համագործակցություն այլ ակումբների հետ
  • Համագործակցություն ոլորտի կազմակերպությունների, մասնագետների հետ

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.