• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աստղադիտակի առաջին փորձարկումը

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի մասնակիցներս այսօր առավոտյան ժամը 6-ից հավաքվեցինք Անդրանիկի արձանի մոտ և գնացինք Հաղթանակի այգու  հարթակ: Այնտեղ էր հավաքվել տիեզերքով հետաքրքրվողների մի մեծ խումբ Արուսյակ (Վեներա) մոլորակի շարժումը Արեգակի սկավառակի վրա նայելու համար:

Մենք գնացել էինք «Հեռանկար» կրթական ծրագրի նվիրած մեր Celestron Nexstar 8SE աստղադիտակով, որի առաջին փորձարկումն էր:  Դիտումները  շատ հետաքրքիր  էին: Սովորողները ոգևորված վերադարձան կրթահամալիր: