Հաջորդ շաբաթ կայանալու է էլեկտրոտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների մրցույթը:
թեման՝
Մամուլի հաղորդագրություն
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի1-ից գործունեությունն սկսել են Ճամբար-դպրոցները, որտեղ համատեղվում են գրավիչ ուսուցումն ու բազմաբնույթ հանգիստը: Ստեղծական աշխատանք, լող, պար, երաժշտություն, կարաոկե, կերպարվեստ, շախմատ, բնագիտություն, թվային տեխնիկական միջոցներ, ուրախ օտար լեզու, թատրոն, առողջ սնունդ, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություններ, մեդիաօլիմպիադա... Ուսումնական ճամբարներում ընդգրկված են նաև քաղաքի, մարզերի դպրոցների սովորողներ: Գործում է տրանսպորտային ծառայություն: Ճամբարների մասին ավելի մանրամասն www.mskh.am-ում:
Կրթահամալիրի 4 կրտսեր դպրոց-պարտեզներում գործում են 7 ամառային լողափեր, որոնք սպասարկում են 1000-ից ավելի 2-11 տարեկաններին:
Պատանեկան ակումբները գործում են կրթահամալիրի Մեդիակենտրոնում։ Գիտակների, «Տիեզերք», կենդանաբանի, բուսաբանի, էկոլոգի, արևելագետի, հայրենագետի, անգլերեն խոսողների, դիզայների, լրագրողի, կինո-ֆոտոյի ակումբներին մասնակցում են 200-ից ավելի 12-17 տարեկաններ։ Ակումբները բաց են քաղաքի պատանիների համար։
«Ուսումնական ամառ» նախագծով հունիսի 1-20-ը կազմակերպվում են թատերական, երաժշտական, կինո փառատոներ, սովորողների ուսումնական կարողությունների ստուգատեսներ։
Մեդիաօլիմպիադայի արդյունքներն ամփոփվում են ամեն շաբաթ: Մրցանակները սովորողների, ծնողների, ուսուցիչների 1-օրյա կամ 2-օրյա հայրենագիտական ճամփորդություն է:
«Ուսումնական ամառ» նախագիծը կօգնի ազատվել տապից ու անգործություն-ձանձրույթից, երևանյան շոգ ամառը կդարձնի հետաքրքիր, զարգացնող, գրավիչ։
info.mskh լրատվական
Կարծիք
Կարծիք ավելացնել