• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին և ավագ դպրոցներում օտար լեզուների դասավանդման ուսումնական կենտրոնի ղեկավար` Յուրա Գանջալյանի մայիս ամսվա հաշվետվությունը

 

1.      Կրթահամալիրի ծրագրերի կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանին եմ ուղարկել ավագ դպրոցի անգլերենի վերամշակված ծրագիրը, որը լիովին կհամապատասխանի ավագ դպրոցի նոր ուսումնական պլանով 2012-2013 ուսումնական տարվա համար նախատեսված անգլերենի ընդհանուր դասընթաց +ընտրությամբ գործունեություն բաղադրիչներին:

2.      Յուրաքանչյուր երեքշաբթի 14:30-15:30 վարել եմ անգլերեն խոսողների ակումբը 1.2 դասասենյակում:

3.      Ամփոփել եմ ավագ դպրոցի սովորողների գարնանային մեդիաօլիմպիադայի պատասխանները և արդյունքները ուղարկել եմ [email protected] հասցեով:

4.      Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 7-րդ հավաքին իմ մասնակցությունն այսպիսին է եղել.

ա)  Այցելություն կրթահամալիրի կրտսեր դպրոցներ, որի նպատակն է եղել  մեդիակրթության ձեռքբերումների դիտարկում և գնահատում     http://www.mskh.am/am/19219

բ) Բաց  դաս` “Ավագ դպրոցում լսելով ընկալելու ունակությունների զարգացմանը նպաստող վարժություններ համացանցից” թեմայով:

գ) Հրապարակում “Դպիր”-ի 56-րդ համարում “Լսել, լսել և նորից լսել” http://dpir.mskh.am/art.php?id=516

Թարգմանել եմ Աշոտ Բլեյանի հոդվածները անգլերեն`

Media as an opportunity of permanent work http://dpir.mskh.am/art.php?id=539

You are in the centrehttp://dpir.mskh.am/art.php?id=528

The time has come http://dpir.mskh.am/art.php?id=527

5.      Վարել եմ 12-րդ դասարանցիների վերջին դասը Ելենա Սարգսյանի հետ:

6.      Կայքում իմ հրապարակումներն են եղել “Հրաժեշտի խոսք վերջին դասին” http://www.mskh.am/am/19522

“Խոսք իմ հարազատ շրջանավարտներին. Գուշակիր թե ով ես դու” http://www.mskh.am/am/19369 Այս նյութն ունեցավ 1560 այցելու:

  1. Մասնակցել եմ բոլոր առցանց քննարկումներին իմ կարծիքներով:
  2. Մասնակցել եմ մասնաժողովի բոլոր նիստերին և սեմինարներին:

1.06.2012