Հաջորդ շաբաթ կայանալու է էլեկտրոտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների մրցույթը:
Ճանպարհը երկար էր, ծանր, նույնքան երկար ու ծանր, որքան հիշողությունների բեռը, թերևս հաճելի, բայց հուզիչ այնքան, որ ստիպեց ինձ երկար ու խոր դադարով լռել: Առհասարակ չեմ սիրում սրտաճմլիկ տեսարանները, լացը:
Վերջապես հասանք Ծաղկունք, հանդիպեցինք մեր ծանոթներին ու գնացինք մեր բնակարանը: Առաջին հիմնախնդիրը քաղցը հաղթհարելու հարցն էր, ու մենք ձեռնամուխ եղանք այդ գործին` աչալուրջ կերպով: Վերջապես սկսեցինք ցուրտ զգալ, որը մեր համոզմամբ սովը թոթափելու առաջին նախանշանն էր:
Ամենուր սկսեցին թևածել սալսայի, տանգոյի ռիթմերը, իսկ մենք բնականաբար սկսեցինք պարել, պատկերացնում եք` անգամ ես: Ավելի ուշ Էմանուել Ագջոյանը ցուցադրեց իր վարպետությունը դաշնամուրի վրա: Սա մի իրականություն էր, որտեղ տիրում էին արվեստն ու հումորը, իմացությունն ու վարպետությունը:
Վահրամ Թոքմաջյանը հիշել էր փիլիսոփայության կարևորության մասին, և մենք միասին քննարկում էինք արդի հիմնահարցեր: Հրաշալի էր: Մի գավաթ թեյ, լավ միջավայր, գիտակ ուսուցիչներ. էլ ի՞նչ էր պետք վերգտնելու համար դպրոցի դինամիկ շունչը: Վրա հասավ թղթախաղը: Մի քանի ժամ անց ես ընկեր Մարթային շփոթեցի Մուսինյան Նարեկի հետ. երկուսի դեմքն էլ սև էր:
Բնականբար դժվար էր կիպ կոստյումից, թիթեռնիկից հետո նստել խարույկի կողքին: Բայց մեզ փրկեց մեր՝ օտար լեզուների իմացությունը. վայելեցինք իտալերենով Չարենց, սկսեցինք երգել... դրսում սարսափելի ցուրտ էր, բայց դա նշանակություն չուներ: Բուխարու կողքին իրար էին խառնվել երգն ու պարը, բանստեղծությունն ու կերպարվետը, վերջին շտրիխն էր բուխարու մեջ խորոված կարտոֆիլը:
Երկրորդ հարկում` աղջիկների սենյակում, խոր միգամածություն էր. Շուշանը, Մանեն, Լիանան դարդից 20 կիլոգրամ նիհարեցին, նրանց սրտերը պատել էր մեզ` տղաներիս, չտեսնելու անդառնալի կսկիծը: Դա ճգնաժամ էր, հույզերի միախառնում:
Առավոտյան հավաքվեցինք կրակի շուրջ թեյախմության, և Արմինե Բաբայանի հետ սկսեցնք բանավիճել քաղաքակրթության, կերպարվեստի, գրականության, կինոյի մասին:
Ետդարձի ճանապարհը հուզիչ էր, դարձել էինք մի ընտանիք: Ավտոբուսը սկզբունքորեն մեզ թողել էր բաց երկնքի տակ, ու մենք ստիպված էին բացել քնապարկերը: Այսպիսով, ավարտվեց ամեն բան ու դարձավ հուշ, մենք կկարոտենք ձեզ ու մեր հաճելի պահերին…
Ես սիրում եմ Ձեզ:
Կարծիք
Վայ Տիկ ջան այդ ինչ լավ ես
Իմանայի, որ չես սիրում , որ
Կարոտելու ենք ձեզ: Զգալու ենք
Տիգրան ջան,քո պակասը
Տիգրան ջան մենք էլ քեզ շատ
Շատ շնորհակալություն բարի
Անպայման
Լավ էիր պատմել Տիկ ջան: Ես էլ
Ապրես Տիկ ջան, լավ ես գրել:
Բա , որ իմանաս ես ինչքան եմ
Տիկ ջան, ինչ լավ է, որ մենք
Տի՛կ, դու էլ այնպես արա, որ
Ապրես Թեսևսի թոռ))) Եթե Կլիոն
Էհ, Տիգրան, Տիգրան, ես էլ
Տիգրան ջան, ես վախենում եմ
Հոգաչափ շնորհակալ եմ տիկին
Կարծիք ավելացնել