• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոտքի՛, դատարանն է գալիս…

 

Ինչպես գիտեք,  երեկ կրթահամալիրում տեղի ունեցավ «Ի պաշտպանություն խղճի ազատության»  հայցի դատական առաջին նիստը: Հենց սկզբում կցանկանամ ասել, որ այն տեղի ունեցավ շատ բուռն քննարկումներով և գործողություններով: Իրադարձությունը իրադարձության ետևից: Սկզբում,ինչպես մնացած դատական նիստերի ընթացքում, հայցվոր կողմը ներկայացրեց իր  դիրքորոշումն ու պահանջները, այնուհետև խոսքի իրավունք շնորհվեց պատասխանող կողմին: Իսկ հետո….տեղացին հարցերի մի ամբողջ տարափ: Հարցեր, պատասխաններ, առաջարկներ, կարծիքներ, վերլուծություններ, քննադատություներ…..ու այս շարքը անընդհատ կարելի է շարունակել:  Այս հայցադիմումի հետ քննվեցին նաև`լինե՞լ սպիտակ ագռավ, թե՞ ոչ,  փոքրամասնություն կազմող մարդկանց նշանակությունը և ինչու՞ չէ`լինե՞լ քրիստոնյա, թե՞ հարել այլ կրոնի:

Աննախընթաց էր  նաև Աշոտ Բլեյանի  ներկայացրած միջնորդությունը, վերջին պահին  Մհեր Արաբյանի`պատասխանող, ինչպես նաև` Կիմ Բալայանի երրորդ կողմ հանդես գալը:

Ինչպես նշվեց, սա ընդհամենը այս բուռն քննարկման սկիզբն էր: Հաջորդ դատը տեղի կունենա սույն թվականի մայիսի 18-ին: Սպասեք նոր զարգացումներին: