• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հիմնական դպրոցի տնօրենների հավաքը Մեդիակենտրոնում

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը և կրթահամալիրը մայիսի 3-ին, ժամը 15:00,  կազմակերպել էին կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի գործընկեր դպրոցների տնօրենների հանդիպում մեդիակենտրոնում: Մինչ հանդիպում-քննարկումը սկսելը տնօրենները ծանոթացան Մեդիակենտրոնին, Աստղացուցարանում դիտեցին կարճ ֆիլմ՝ պատկերացում կազմելու դրա մասին: Աշխատանքային նիստին  դպրոցների տնօրեններին ներկայացվեցին կրթահամալիրի կառուցվածքը, կայքը, ուսուցման կազմակերպման և կայքի աշխատանքի սկզբունքները, ենթակայքերը, ամսագրերը, ուսուցման մեջ Live&Edu համակարգի, բլոգների կիրառությունը: Կրթահամալիրում կազմակերպվող ակումբները, մեդիաօլիմպիադան, ստուգատեսներ-ստեղծագործական հավաքները  բաց են, քաղաքի դպրոցների սովորողների և ուսուցիչների մասնակցությունը դրանց` ընդհանուրի շահը:

Այսքանից հետո ներկաները չէին կարող հարցեր չուղղել: Հարցերը շատ էին, և դրանց միջոցով տնօրենները նաև վեր էին հանում իրենց դպրոցների առաջ կանգնած խնդիրները:

Քննարկումը թեժ էր: Օրն ավարտվեց հետագա համագործակցության պայմանավորվածությամբ: