• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

<<Տիեզերք>> ակումբի հետաքրքիր պարապմունքները

 

Ինչպես գիտեք կրթահամալիրում գործում է «Տիեզերք» ակումբ, ես նույնպես այդ ակումբի անդամ եմ, և հավատացնում եմ, եթե գրանցվեք և հաճախեք պարապմունքների` ապա հաստատ չեք փոշմանի:

Պարապմուքների ժամանակ ընկեր Լևոնը առօրյա օրինակներով բացատրում է ֆիզիկական և տիեզերական երևություներ:

Բացի նմանատիպ դասերից, մենք ունենում ենք նաև կինոլեկտորիումներ, այսինքն դիտում ենք գիտահանրամատչելի ֆիլմեր, եթե ունենում ենք հարցեր, մտապահում ենք, կամ գրառում ենք, իսկ ֆիլմի վերջանալուց հետո հարցերը ուղղում ենք ընկեր Լևոնին և ստանում սպառիչ պատասխան:

Ի դեպ մենք նաև ունենում ենք կինոլեկտորիումներ աստղացուցարանում, դիտում ենք աստղագիտությանը վերաբերվող ֆիլմեր և անիմացիաներ և այնուհետև քննարկում:

Մի խոսքով կոչ եմ անում բոլոր հետաքրքրասեր երեխաներին միանալ մեր խմբին և հաճախել պարապմունքներին:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.