• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Կրթահամալիրում ուսումնառության և աշխատանքի ընթացքում սովորողի և աշխատողի հետ կատարված արտակարգ պատահարի գրանցման և արձագանքման կարգ

Սովորողի և աշխատողի հետ կատարված արտակարգ պատահար համարվում են.

  • վարակիչ հիվանդությունը
  • գործունեության կամ պատահարի արդյունքում ստացած վնասվածքը
  • ծանր հիվանդությունը
  • վիրահատությունը
  • հարազատի կորուստը
  • ծեծկռտուքը
  • դասից փախչելը (մենակ կամ խմբով)
  • նրա կողմից կրթահամալիրին կամ կրթահամալիրի տարածքում անձին նյութական վնաս հասցնելը
  • նրա կողմից օրենքի խախտումը կամ այլոց օրինախախտության թիրախ դառնալը
  • ինտերնետի, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի անջատումները
  • տարածքի (սենյակի, շենքի) ինչ-որ պատճառով վտանգավոր դառնալը։

Պատահարի մասին իմացողն անմիջապես տեղեկացնում է համապատասխան գրասենյակ։ Գրասենյակի ղեկավարը նույն պահին նաև գրավոր տեղեկացնում է մասնաճյուղի ղեկավարին, հիվանդության և վնասվածքի դեպքում նաև բուժքրոջը, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին), պատահարը գրանցում է համապատասխան գրքում, mskh.am-ի առաջին էջում։ Բուժքույրը կազմակերպում է առաջին բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը հիվանդանոց։ Մասնաճյուղի ղեկավարը (նրա բացակայության դեպքում հաստատության պարետը) արտակարգ պատահարի մասին գրավոր տեղեկացնում է կրթահամալիրի տնօրենին, աշխատողի ծանր հիվանդության կամ հարազատի կորստի մասին` նաև կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության նախագահին։ Օրվա ընթացքում մասնաճյուղի ղեկավարը և նա, ում անմիջապես վերաբերում է պատահարը` պարետը, բուժքույրը, ուսուցչաց միության նախագահը, հաշվապահը, շինարարը, կրթահամալիրի տնօրենին գրավոր տեղեկացնում են արտակարգ պատահարի հաղթահարման հետ կապված միջոցառումների և դրանց արդյունքի մասին, հետագայում նույնպիսի պատահարից խուսափելուն ուղղված առաջարկություններ։

Կրթահամալիրին հասցված նյութական վնասը ենթակա է հատուցման, սահմանված կարգով։

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.