• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ է մտահոգում ինձ այս պահին

 

Գրելուց  առաջ  երկար  մտածեցի` կա՞ արդյոք  ինչ-որ  խնդիր, որով ես մտահոգված  եմ, որն  ինձ անհանգստացնում է: Բայց  քանի որ  չկա  այնպիսի  մի  բան, որը  լուրջ մտահոգության առիթ լինի  և այս պահին անհանգստացնի  ինձ, ես  հասկացա, որ  կարևորը   իմ դասերն են, քննությունները:  Ուզում եմ կենտրոնանալ  դրանց  վրա  ու  չշեղվել,   որպեսզի  կարողանամ  լավ  հանձնել,  բայց,  եթե  ավելի անկեղծ,  չեմ  վախենում   քննություններից,  ինչպես  ոմանք,  ուղղակի  կարծում եմ`  պետք է շատ  պարապել, աշխատել առանց հոգնելու,  լինել  ուշադիր   ու  ամենակարևորը`  ունենալ  կամքի  ուժ:  Այ, ինձ  ավելի շատ  մտահոգում է այն, թե  ինչով  եմ  զբաղվելու  դպրոցն    ավարտելուց  հետո,  ի՞նչ  եմ  դառնալու, ինչ  մասնագիտության  եմ   ընտրելու :

Կարծում  եմ մտահոգությունս   տեղին  է, քանի  որ դրանից  բացի ինձ այս պահին  ոչինչ չի  մտահոգում, մնացած բաները   իրենց ժամանակին,  չնայած դպրոցն  ավարտելու  համար էլ  դեռ  ժամանակ ունեմ: Ամենակարևորը  մարդ լինելն է,   լինեմ  խելացի, հարգեմ  բոլորին, սիրեմ  ու  սիրվեմ, թե՛ ծնողներիս  կողմից, թե՛  մյուսների,  հա,  ու  լինեմ  լավ  ընկեր:

                                                                     Չալիկյան  Սուսաննա,  9-2  դասարան