Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
25.05.2013

Ես մասնակցում եմ «Վերածնունդ» փառատոնին

Լուսինե Մանուկյան's picture

Ապրիլի 9-19-ը Գյումրիում անցկացվում է «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնը, որը կարևորվում է որպես կրթական ծրագիր: Փառատոնին ներկայացվել է 1365 հայտ՝ աշխարհի 25 երկրից, նախորդ տարի՝ 1100 մասնակից 22 երկրից: Մրցույթ-փառատոնին մասնակցում են երաժիշտ-կատարողներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Իրանից, ԼՂՀ-ից, Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Հունաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Բելառուսից, Լիբանանից, Լատվիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Հարավային Օսիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Սիրիայից, Իսպանիայից, Իսրայելից: Փառատոնի բոլոր 9 անվանակարգերի ժյուրիներում ընդգրկված են աշխարհում հայտնի երաժիշտներ:  
    Ըստ անվանակարգերի առավել մեծ թվով հայտեր ներկայացվել են «Ժողովրդական նվագարաններ»՝266 հոգի, «Կամերային անսամբլ»՝170 և «Դաշնամուր»՝ 165 հոգի, մասնագիտություններով: 
    Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը տեղ է ունեցել ապրիլի 10-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Մրցանակակիրների և դափնեկիրների շքահամերգը կկայանա Գյումրիում, ապրիլի 19-ին:
    Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Փառատոնին մասնակցում եմ նաև ես: Նվագում եմ երեք ստեղծագործություն: Մի քիչ անհանգստանում եմ, բայց ուզում եմ անպայման հաղթահարել: Այս մրցույթին անցյալ տարի էլ եմ մասնակցել և ստացել եմ խրախուսական մրցանակ:

Կարծիք

Աստղիկ ջան, մենք քեզ հետ ենք: Հաջողություն և հաղթանակ:

Հաջողություն քեզ, Աստղիկ ջան: Վստահ եմ` դու դեռ շատ նվաճումներ ես ունենալու:

Շա՜տ շնորհակալ եմ:
By Աստղիկ Մամիկոնյան

Աստղիկ ջան կգնաս Գյումրի, հավեսով կնվագես... Ուրիշ ոչնչի մասին մի մտածի: Կարևորը սեփական ելույթից բավարաված լինելն է:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը