EducationUSA մրցունակ աշակերտների ակումբը խմբային ինտենսիվ խորհրդատվական ծրագիր է, որն աջակցում է ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր ցանկանում են մրցունակ լինել՝ որպես ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների դիմորդներ:
Այսօր արդեն երկրորդ անգամն էր, որ մեր դասարանի մի-քանի աղջիկների հետ գնացի Մեդիակենտրոն, իսկ ավելի ստույգ՝ աստղացուցարան: Առաջին անգամ շատ ավելի հետաքրքիր էր. երևի դա հե՛նց այն պատճառով, որ առաջինն էր: Գնալուց առաջ չէի պատկերացնում, թե ուր եմ գնում, միայն լսել էի, որ դա աստղացուցարան է: Իսկ երբ սկսվեց ֆիլմը, դիտելուց՝ մեծ բավականություն ստացա: Ամեն ինչ այնքան բնական է թվում, որ ես ինձ պատկերացնում եմ տիեզերքում ճախրելիս: Շաաաա՜տ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Մենք այն կօգտագործենք հնարավորինս շատ տեղեկություններ ու գիտելիքներ ստանալու համար:
Կարծիք
Կարծիք ավելացնել