• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին և ավագ դպրոցներում օտար լեզուների դասավանդման ուսումնական կենտրոնի 2012թ առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունը ղեկավար`Յուրա Գանջալյան

 

 

1.    Անգլերենի դասավանդողներ Սիլվա Հարությունյանը` (ավագ դպրոցի հանրակրթություն), Նարինե Պետրոսյանը`(միջին դպրոցի ընտրությամբ գործունեություն) և ես` Յուրա Գանջալյանս,(միջին դպրոցի հանրակրթութուն և ավագ դպրոցի խորացված ուսուցում) սկսել ենք 2012-2013 ուստարվա անգլերենի չափորոշիչների առարկայական ծրագրերի մշակումը ըստ նոր` «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի պահանջների:  Մասնավորապես` նոր ծրագրերում հաշվի է առնվում սովորողի ուսումնական գործունեության նոր ձևերը և նոր գնահատման կարգը, ակումբային գործունեությունը, մասնագիտական փորձառության նոր ձևերը, ուսումնական ճամփորդությունների որքան հնարավոր է առարկայացումը: Ծրագրերում հաշվի է առնվում նաև մեդիատեխնոլոգիաների կիրառումը ուսումնական ամենօրյա գործունեության մեջ: Մարտի 20-ին սեմինար անցկացրեցի աշխատանքային խմբի հետ: Պարզաբանեցինք մեր անելիքները: Սեմինարի վերջում որոշվեց, որ մեր աշխատանքի ընթացքի մասին առաջին ներկայացումը կանենք մայիսի սկզբին:

2.    Մարտ ամսին սկսել եմ տնային առաջադրանքների մի մասը տալ էլեկտրոնային եղանակով: Սովորողները կատարած աշխատանքները տեղադրում են SkyDrive-ում` ինձ որպես ընկեր ճանաչելով և թույլտվություն տալով խմբագրելու դրանք:  Այդպես սովորողները հնարավորություն են ստանում լրացնելու իրենց գործունեության թղթապանակը ամեն շաբաթ: Այս ուղղությամբ կատարած իմ փորձը ներկայացրեցի ավագ դպրոցի դասավանդողների սեմինարին մարտի 28-ին:

3.    Անուշ Իսկանդարյանը, Անահիտ Մելքոնյանը, Սիլվա Հարությունյանը, Հայկուհի Հովհաննիսյանը և ես ստեղծել ենք մեր համացանցային անհատական էջերը` (բլոգները): Իմ էջում տեղադրել եմ իմ հոդվածները և մեթոդական մշակումները, թարգմանությունները:   http://ganjalyanyura.wordpress.com/

4.       Ղեկավարել եմ 12-րդ դասարանի անգլերենի խորացված ուսուցման սովորողների մասնագիտական փորձառությունը Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մարտի 6-ին: http://www.mskh.am/am/16085; http://www.mskh.am/am/16314

Շուշան Ազատյանը և Նարինե Պետրոսյանը ավագ դպրոցի իրենց սովորողների հետ մարտի 13-ին մասնակցեցին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչած տոնին, իսկ ֆրանսերենի խումբը իրենց դասավանդողի հետ մասնակցեցին նույն համալսարանում կազմակերպված “ֆրանկոֆոնիա” բանաժողովին:

5.      Անուշ Իսկանդարյանը (7-8 դասարաններ)Նարինե Պետրոսյանը (9-րդ դասարան), Սիլվա Հարությունյանը (11-րդ դասարան) և ես (10-րդ և 12-րդ դասարաններ) ստուգել և ամփոփել ենք ձմեռային մեդիաօլիմպիադայի սովորողների ուղարկած պատասխանները:

        

6.      Ուսկենտրոնի դասավանդողները մասնակցել են “Digitech” 2012-ին Յուրա Գանջալյան` մեթոդական հոդվածով` http://dpir.mskh.am/art.php?id=379   և տեսադասով` http://www.mskh.am/am/15101

Անուշ Իսկանդարյան` մեթոդական հոդված http://dpir.mskh.am/art.php?id=377

Նարինե Պետրոսյան` մեթոդական հոդված http://dpir.mskh.am/art.php?id=430

Սիլվա Հարությունյան` մեթոդական հոդված http://dpir.mskh.am/art.php?id=400

7.       Շուշան Ազատյանը և Ես ստեղծել և ղեկավարում ենք անգլերենի երկու առանձին գործող ակումբներ: http://www.mskh.am/am/16330   http://www.mskh.am/am/17509

http://www.mskh.am/am/17207

http://www.mskh.am/am/17559

Աննա Էլնազարյանը վարում է “Տիեզերք” ակումբի անդամների անգլերենի դասերը:

8.      “Դպիր” ամսագրին եմ ներկայացրել մեթոդական մի հոդված:

9.      Անգլերեն եմ թարգմանել  հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 7-րդ հավաքի հայտարարությունը http://www.mskh.am/am/node/17577

10.  Հոդվածներ և կարծիքներ կայքում. http://lusastx.mskh.am/?p=560 լուսաստղում, http://www.mskh.am/am/16081,

 http://www.mskh.am/am/17383,

http://www.mskh.am/am/17372

http://www.mskh.am/am/17344

http://www.mskh.am/am/17095

http://www.mskh.am/am/16991

http://www.mskh.am/am/16085

http://www.mskh.am/am/15580

 

 

 

Յուրա Գանջալյան

8.04.2012