• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերեն խոսողների ակումբի հերթական պարապմունքը

 

Անգլերեն խոսողների ակումբի հերթական պարապմունքի ժամանակ այսօր տեղի ունեցավ <<Ինտերնետը և ես>> քննարկումը` Յուրա Գանջալյանի ղեկավարությամբ:

Մեր կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանում իր մանկավարժական պրակտիկան անցկացնող Գոհար Պողոսյանը հետաքրքիր հարցեր էր պատրաստել քննարկման համար, որոնք վերաբերում էին անվտանգ ինտերնետին, հեղինակային իրավունքին, հասարակական կայք էջերին, օգտակար և վնասակար ինտերնետին: Վերջում մեզ՝ ակումբի անդամներիս, առաջադրանք տրվեց գրել շարադրություն <<Օգտակար և վնասակար ինտերնետ>> թեմայով և այն տեղադրել SkyDrive-ում: Ամենահետաքրքիր ու անսովոր զգացումը այլ դասարանների սովորողների հետ անգլերենով շփվելն էր: Սպասում ենք ակումբի հաջորդ պարապմունքին: