• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ակումբի երկրորդ հավաքը

Այսօր, ժամը 15:00 տեղի ունեցավ անգլերեն խոսողների ակումբի երկրորդ պարապմունքը Յուրա Գանջալյանի ղեկավարությամբ:

Երկրորդը, քանի որ Չարենցյան միջոցառումների պատճառով հանդիպումները հետաձգվում էին: Մասնակիցների կազմը ճիշտ այնպիսին էր, ինչպես անցյալ անգամ` Ավետիս Հարությունյան, Աիդա Գրիգորյան, Գայանե Ղարախանյան, Կիմ Բալայան, Հայկ Ղազարյան և Էմմա Կիրակոսյան: Պարապմունքին ներկա գտնվեց ու իր ցուցադրությամբ ներկայացավ երիտասարդ ուսանող Գոհարը, ով մեզ թեմայի շուրջ հարցեր էր տալիս, մասնակցում քննարմանը: Իսկ քննարկման թեման ֆիլմերն էին, հայկական հեռուստասերիալները, դրանց ազդեցությունը մարդկանց վրա, դրական և բացասական կողմերը: Յուրաքանչյուրս արտահայտեցինք մեր տեսակետերը, կարծիքները, խոսեցինք մեր սիրած կինոֆիլմերի, հեռուստացույցով մեզ մատուցվող հաղորդումների մասին: Ծավալվեց աշխույժ ու հետաքրքիր քննարկում` հագեցած ֆիլմային բառապաշարով, մեջբերումներով: Պարապմունքն արդյունավետ էր այն բանով, որ զարգացրեցինք մեր խոսելու, կարդալու և հասկանալու կարողությունները, ինչպես նաև  սովորեցինք նոր բառեր: Թեման արդիական էր, աշակերտները` ակտիվ, որի արդյունքում անպայման նկատելի առաջընթաց կնկատվի մեր անգլերեն խոսքի մեջ:

Աիդա Գրիգորյան, 10-3