• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կայացավ անգլերեն խոսողների ակումբի առաջին հավաքը

Ավետիս Հարությունյան, Հայկ Ղազարյան, Կիմ Բալայան, Էմմա Կիրակոսյան, Աիդա Գրիգորյան, Գայանե Ղարախանյան.

Ահա մեր ակումբի առաջին հավաքի առաջին անդամների ցուցակը: Առաջին հավաքի նպատակը անգլերենով ներկայանալն էր և մեր հետագա անելիքների քննարկումը: Ակումբի կարևորությունը զգացվեց հենց առաջին րոպեներից: Մի դասասենյակում էին հավաքվել կրթահամալիրի այն սովորողները, որոնց համար անգլերենը հաղորդակցության միջոց է, այլ ոչ թե պարտադիր ուսումնական առարկա: Ինձ համար իսկական հայտնություն էին Կիմ Բալայանն ու Հայկ Ղազարյանը իրենց տրամաբանական լեզվամտածողությամբ, Էմմա Կիրակոսյանը իր մաքուր արտասանությամբ, իսկ Աիդա Գրիգորյանին էլ պարզապես հարկ էր լինում ժամանակին ասել "stop": Անհամբեր կսպասեմ մինչև հաջորդ երեքշաբթի: