• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչն է մարդկանց միավորում

Հոգատարության աստիճանները: Հոգատարությունն ամրացնում է մարդկանց հարաբերությունները: Ամրապնդում է ընտանիքը, ամրացնում է ընկերությունը, մերձեցնում է համագյուղացիներին, նույն քաղաքի, երկրի բնակիչներին:

Հետևե՛ք մարդու կյանքին: 

Մարդը ծնվում է, և առաջինը նրա համար մայրն է հոգում. աստիճանաբար (արդեն մի քանի օրից) երեխայի հետ անմիջականորեն կապվում է հոր հոգածությունը նրա նկատմամբ (մինչև երեխաի ծնվելը նրա նկատմամբ հոգածությունն արդեն կար, բայց այն որոշ չափով «վերացական էր». մինչև երեխայի ծնվելը ծնողները երազում էին, պատրաստվում նրա ծնունդին):



Ուրիշի համար հոգալու զգացումը շատ վաղ է հայտնվում, հատկապես աղջիկների մեջ: Աղջնակը դեռ խոսել չգիտի, բայց արդեն փորձում է տիկնիկի համար հոգալ, խնամում է նրան: Տղաները, դեռ բոլորովին փոքրիկ, սիրում են սունկ հավաքել, ձուկ բռնել: Աղջիկներն էլ սիրում են հատապտուղ, սունկ հավաքել: Եվ հավաքում են ոչ միայն իրենց համար, այլ ամբողջ ընտանիքի: Բերում են տուն, ձմռան համար պատրաստում:



Աստիճանաբար երեխաները դառնում են ավելի մեծ հոգածության առարկա, և նրանց հոգատարությունն էլ տարածվում է ոչ միայն ընտանիքի հանդեպ, այլ նաև դպրոցի, որտեղ նրան տեղավորել էր ծնողական հոգատարությունը, սեփական քաղաքի, երկրի…



Հոգատարությունն ընդարձակվում է և դառնում ավելի այլասիրական: Իրենց նկատմամբ հոգատարությանը երեխաները պատասխանում են ծեր ծնողների նկատամամբ հոգատարությամբ, երբ վերջիններս արդեն ոչնչով չեն կարող փոխհատուցել իրենց նկատմամբ հոգատարությանը: Այդ ծեր, իսկ հետագայում նաև հանգուցյալ ծնողների հիշատակի նկատմամբ հոգատարությունը կարծես միաձուլվում է ընտանիքի պատմական հիշողությանը և ամբողջ հայրենիքի հիշողությանը:



Եթե հոգատարությունն ուղղված է միայն իրեն, ապա եսասեր կմեծանա:



Հոգատարությունը միավորում է մարդկանց, ամրացնում է անցյալի մասին հիշողությունը և ամբողջովին միտված է ապագային:  Դա ինքնին զգացմունք չէ, դա սիրո, ընկերության, հայրենասիրության կոնկրետ դրսևորումն է: Մարդը պարտավոր է հոգատար լինել: Ոչ հոգատար, անհոգ մարդը սովորաբար ոչ մեկին չսիրող, ոչ բարի մարդ է լինում:



Բարոյականությանը վերին աստիճանի բնորոշ է կարեկցության զգացումը։ Կարեկցության մեջ մարդկության և աշխարհի հետ (ոչ միայն մարդկանց, ժողովուրդների, այլ նաև կենդանիների, բույսերի, բնության և այլն) միասնության գիտակցում կա: Կարեկցության զգացումը (կամ դրան մոտ մի բան) մեզ ստիպում է պայքարել մշակութային կոթողների, դրանց պահպանման, բնության, առանձին բնապատկերների, հիշողության նկատմամբ հարգանքի համար: Կարեկցության մեջ մարդկանց, ազգերի, ժողովուրդների, երկրի, տիեզերքի հետ մարդու միասնականության գիտակցումը կա: Հենց այդ պատճառով կարեկցության մոռացված հասկացությունն ամբողջական վերածննդի և զարգացման կարիք ունի:



Զարմանալիորեն ճիշտ միտք է. «Մարդու համար փոքր քայլը մարդկության համար մեծ քայլ է»:



Կարելի է հազարավոր օրինակներ բերել, որ մի մարդու բարի լինելը դժվար չէ, բայց անասելի դժվար է, որ մարդկությունը բարի դառնա: Մարդկությանը փոխել չի լինի, ինքդ քեզ շատ հեշտ կուղղես: Երեխային կերակրելը, ծերունուն փողոցն անցնելիս օգնելը, տրամվայում տեղը զիջելը, լավ աշխատելը, բարեհամբույր և սիրալիր լինելը...  և այլն և այլն... մի մարդու համար սրանք հասարակ բաներ են, բայց միաժամանակ բոլորի համար՝ անասելի դժվար: Ահա, թե ինչու հենց սեփական անձից պետք է սկսել:



Բարությունը չի կարող հիմարություն լինել: Բարի արարքը երբեք հիմար չէ, քանի որ անշահախնդիր է և օգուտի ու «խելացի արդյունքի» նպատակ չի հետապնդում: Բարի արաքը «հիմարություն» անվանել կարելի է միայն այն դեպքում, երբ այն ակնհայտորեն նպատակին չի հասել, կամ եթե «կեղծ բարիք» էր, սխալմամբ է բարի համարվել, այսինքն` բարի չէ: Կրկնում եմ՝ իսկապես բարի արարքը չի կարող հիմար լինել, այն դուրս է խելքի կամ անխելքության տեսանկյունից գնահատվելուց։

Դպիր 8

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունն ամբողջ կյանքնէ», «Ամենամեծը», «Ամենամեծ արժեքը կյանքն է», «Որն է կյանքի իմաստը» և «Նպատակ և ինքնանպատակ» հոդվածները: