Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
19.06.2013

Մեր «էկոլոգիապես մաքուր» դասը

Առատ ձյունը և փետրվարյան հրաշալի եղանակը սովորողներին դուրս էր կանչում: Իսկ այդ կանչը այնքան սպասված էր, որ նրանք եռում էին դրսում լինելու ցանկությունից: Ու ծնվեց էկոդաս ձյուների մեջ: Թափվող փաթիլների տակ,  ձյան հաստ շերտի վրա, շրջան կազմած,  սովորողները պետք է պատասխանեին հարցերին. բայց կար մի պայման, որ եթե սովորողը չէր պատասխանում հարցին` ստանում էր ձնագնդիներով հարված, իսկ հակառակ դեպքում` հարվածը իր վրա էր կրում դասավանդողը: 
Դասը համեմվեց բնության մաքրությամբ, սովորողների ուրախ ու հաճելի տրամադրությամբ: 
Հուսով եմ այս «Էկոլոգիապես մաքուր»դասը սովորողները դեռ երկար կհիշեն:

Մարթա Ասատրյան և մի խումբ տասներկուսցիներ

Կարծիք

Նման դաս միայն կարող է անցկացնել Ասատրյան Մարթայի նման ուսուցչուհին: Մեր օրերում քեզ նման հետաքրքիր, գրագետ ու շատ անուշ ուսուցիչների պահանջ շատ կա աշակերտները քեզ շատ են սիրում....Սիրելի Մարթա դու ծնվել ես ուսուցչուհի լինելու համար< ախր դա շատ է քոնը>, իսկ ուսուցչուհի ծնվում են, ոչ թե դառնում...
By Հայարփի Խլոյան

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը