Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
20.06.2013

Անցյալի հետքերով

Այսօր մենք՝ 11-1 դասարանը և ընկեր Վահրամը միասին գնացինք Եռաբլուր: Տեղ հասնելուն պես ընկեր Վահրամը մեզ առաջնորդեց դեպի հայ ազգի հերոսների շիրիմներ, շրջելու ընթացքում պատմեց Մոնթե Մելքոնյանի, Անդրանիկ Օզանյանի, հայդուկների և այլ ազգային հերոսների մասին: Շրջեցինք տարբեր նահատակների շիրիմների կողքով, հետո մտանք տեղի եկեղեցին և սկսվեց մի խոսակցություն, որը ծավալվում էր ընկեր Վահրամի և տիկին Վեներայի միջև: Խոսք գնաց Աստծո, Հիսուս Քրիստոսի և կրոնի մասին... Երկար զրուցելուց հետո, որի ընթացքում մենք և տիկին Վեներան այնքան էլ համակարծիք չէինք, հրաժեշտ տվեցինք նրան և վերադարձանք դպրոց:

Իսկ վերջում ուզում եմ նշել, որ շատ հետաքրքիր անցավ մեր հայոց պատմության դասը:

Կարծիք

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը