• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարո'վ եք եկել, սիրելի հովտաշատցիներ

 

Արարատի  մարզի  Հովտաշատ գյուղի միջնկարգ դպրոցի մի խումբ աշակերտներ որոշել էին նախաձեռնել  այցելություն ու շնորհավորել սեբաստացիներին` տոնական օրերի առիթով: Հենց մուտքից  մեր հյուրերին սիրով ուղեկցեցին info-ի սենյակ, որտեղ աշխատում են պատանի լրագրողները: Մեր դպրոցահասակ հյուրերին հետաքրքրեց  կրթահամալիրի պատանի լրագրողների աշխատանքը կայքում: Մեկ ժամ հետո այստեղ` info-ում աշխատանքային եռուզեռ է լինելու, մի խումբ լրագրողներ մասնակցելու են լրագրողական վարպետության դասերին,  ոմանք` լուսաբանելու են Նոր դպրոցում ընթացող շախմատային մրցաշարը, որոշներն էլ` տոնական  ընդհանուր պարապմունքի մասին են պատմելու: Սիրով հրավիրեցինք մեր հյուրերին մասնակցելու, ծանոթանալու, զրուցելու, ցանկության դեպքում  նաև,  ինչու չէ, մեկ օրով աշխատելու կրթահամալիրի պատանի լրագրողների հետ: Իսկ մինչ այդ Հովտաշատի միջն. դպրոցի կազմակերպիչ Ռոզա Խաչատրյանն ու դպրոցի քսան լուսավոր ու պայծառ աշակերտներ որոշեցին հենց այստեղ գրել լուսավոր ու պայծառ տոնական բացիկ-ուղերձ կրթահամալիրի սաներին:  Դե ինչ, բացիկն արդեն պատրաստ է, կարդացեք ու լիցքավորվեք տոնական տրամադրությամբ:

Սիրելի’ սեբաստացիներ,

Բարգավաճեք, ստացեք այս պատերի ներսում անսահման գիտելիքներ, միշտ ցուցաբերեք բարձր առաջադիմություն ու ունեցեք նորանոր հաջողութուններ: Մաղթում ենք կանաչ ճանապարհ, որ տանում է դեպի ընկերություն և համագործակցություն: Մեր հետագա համագործակցության կամուրջը համարենց գցված հենց դպրոցի մուտքից:

Մեր աշակերտական քսանյակին միանում է նաև դպրոցի կազմակերպիչ Ռոզա Խաչատրյանը, սիրով շնորհավորում ու ողջունում  բոլորիդ: