Թռչկանի ջրվեժը Լոռու և Շիրակի մարզերի սահմանագծում է, Բազումի լեռների կենտրոնում, Չիչխան գետի Թռչկան վտակի վրա: Համարվում է Հայաստանի ամենբարձր ջրվեժը` 25.5 մետր, և հյուսիսային Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: 2008 թվականից գրանցվել է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում: Ամենամոտ գյուղը Շիրակամուտն է (Նալբանդ), որից հեռու է մոտ 12կմ:
Ունի տուրիստական կենտրոն դառնալու բարենպաստ պայմաններ: