• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մենք ՀՀ նախագահի մրցանակակիրներ ենք

Այսօր ես` Սահակյան Էմիլս և Պետրոսյան Վարդանը արժանացանք ՏՏ ոլորտում նախագահի մրցանակին:

Այս գործընթացն անցկացվեց 3 փուլով: Առաջին փուլում դպրոցն էր ընտրել և ներկայացրել  ՏՏ ոլորտում լավագույն 10 սովորողներին: Երկրորդ փուլը արդեն Սինոփսիս ընկերությունում էր, որտեղ հարցազրույցի արդյունքում ընտրվեցինք ես և Վարդանը: Եվ վերջին փուլը` մրցանակների հանձնման արարողությունն էր: Հենց այդ առիթով էլ այսօր ես, Վարդանը տիար Բլեյանի հետ միասին այցելեցինք նախագահի նստավայր, որտեղ և հանձնեցին մեր մրցանակները: Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար: Այս մրցանակը ոչ միայն խրախուսող, այլ նաև պարտավորեցնող մրցանակ է: Մենք պատրաստ ենք փայլուն կատարել մեր պարտավորությունները և լինել լավագույնների շարքում:

Կարծիք

Շնորհավոր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Շնորհավորում եմ. հիմա ամեն ինչ իր տեղում է:

Շնորհավորում եմ, էրեխեք ջան։ Թող դա լինի առաջին քայլը դեպի լուրջ կարիերա։

Սրտանց շնորհավորում եմ, ձեզ նորանոր բարձունքներ:

Շնորհավորում եմ, թող սա լինի ձեր կյանքում ամենափոքր հաղթանակը:

Կարծիք ավելացնել